Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ սխալին. դա պարզապես Yandex-ի էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն է. հայտարարություն
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր հայտնված ուղեգիրը, որտեղ նշված է «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք», տեխնիկական սխալի հետևանք է: Այս մասին հայտարարություն է տարածել «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ բառերը ոչ ոք չի լրացրել ձեռքով, դա պարզապես Յանդեքսի էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն է, որը համակարգը փոխանցում է հենց հայերեն:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը, որը սպասարկում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգը, հայցում է բոլորի ներողամտությունը նման տեխնիկական թերության համար (որ Յանդեքս map-ի բոլոր հասցեներից չի հեռացվել «Ադրբեջան» բառը):
Տեղեկացնում ենք, որ արդեն թերությունը շտկված է: Հայտնում ենք նաև, որ սա ոչ պաշտոնական, բացառապես ներքին օգտագործման փաստաթուղթ է՝ նախատեսված միայն վարորդների համար (քաղաքացիներին օդանավակայանից մեկուսացման վայրեր տեղափոխելու համար):
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այդ փաստին և հաշվի առնել, որ համավարակի օրերին ինչպես բժիշկներն են աշխատում օրուգիշեր, այնպես էլ մեր ընկերության ծրագրավորողները: Շատ հաճախ նրանք ստիպված են լինում հրատապ ցուցումով ծրագրային արագ փոփոխություններ կատարել, որոնք առանց պատշաճ թեստավորման (քանի որ դրա ժամանակը երբեմն պարզապես չի լինում) անմիջապես դրվում են կիրառության մեջ:
Այդ վրիպակը եղել է նման փոփոխության արդյունք:
Եվս մեկ անգամ ներողամտություն ենք հայցում, խնդրում ենք նման տեխնիկական սխալները չդարձնել շահարկումների առարկա և չվնասել ու չվարկաբեկել այն մարդկանց, ովքեր երեք ամիս շարունակ օրուգիշեր աշխատում են, որպեսզի վարակվածների, թեստավորվածների, բուժվածների մասին տեղեկությունները իրական ժամանակի ռեժիմով հավաքվեն և օգնեն պատասխանատուներին՝ ճշգրիտ վերլուծություններ ու դրանց հիման վրա ճիշտ որոշումներ կայացնել:
Առողջություն ենք մաղթում մեր հայրենակիցներին: Սա, թերևս, ամենակարևորն է:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...