Մինչեւ կեսգիշեր Արցախում կվերականգվի 5-րդ ալիքի հեռուստատեսային հեռարձակումը
Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Մինչեւ կեսգիշեր Արցախում կվերականգվի 5-րդ ալիքի հեռուստատեսային հեռարձակումը: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքում գրել է՝ « սարքը, որի պատճառով 5 -րդ աալիքի հեռարձակում ընդհատվել էր, արդեն ստացել են»:
Այս ընթացքում 5-րդ ալիքն անդադար զանգեր ու նամակներ էր ստանում Արցախից, հեռուստացույցի ալիքները արցախցիները փոխում էին, բայց չէին գտնում 5-րդը ու անահնգիստ էին: Հիմա արդեն կարելի է նորից դիտել սիրելի հաղորդումները:
Արցախի նախագահի խոսնակը նաեւ քննադատել է՝ «5-րդ ալիքի» հեռարձակման ընդհատումը շահարկողներին, գրելով՝ « Ի վերջո, ո՞րն էր նպատակը՝ թիրախավորել Արցա՞խը, Արցախի նորընտիր իշխանությունների՞ն, թե՞ լուծել խնդիրը»: Ինչպես գիտեք, առաջինը իրեն «անկախ» համարող պատգամավորը քաղաքականացրեց հարցը՝ հայտարարելով, թե Արցախի իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել ու դադարեցրել է 5-րդի հեռարձակումը երկրում: 5-րդ ալիքի հեռարձակման Ժամանակավորապես դադարեցումը շահարկել էր նաեւ իշխանական պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը: Ինչևէ, հարցը կարծես լուծված է, իսկ վերոհիշյալ՝ անկախ և իմքայլական պատգամավորների ոգևորությունը համարենք Արցախի նորընտիր իշխանությունների նկատմամբ անհարկի միջամտության և ուղղորդման չստացված փորձ:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...