Ինչ է առաջարկում Սամվել Բաբայանը Ղարաբաղյան կարգավորման համար․ հատված Regnum-ի հետ հարցազրույցից
Գրիգորի Անիսոնյան․ Դուք այն քիչ հայ քաղաքական դեմքերից եք, ով ընդունում է, որ ԵԱՀԿ ՄԽ Մադրիդյան սկզբունքները Ղարաբաղյան կարգավորման մասին վնասակար են եւ անիրատեսական, եւ սեփական առաջարկն եք ներկայացնում, որը հիմնված է մանդատային պատասխանատվության վրա, ընդ որում պատասխանատվությունը պետք է ստանձնի միջնորդ երկրներից մեկը։ Ինչ որ մեկը դրա հետեւում ռուսական հետք տեսավ, սակայն դրանով հանդերձ՝ այլընտրանքային բան չառաջարկվեց։ Ի՞նչ եք մտածում այս հարցի առնչությամբ։ Արցախի նոր քաղաքական թիմը՝ ի դեմս պառլամենտի եւ նախագահի, կառաջարկի նույնը Հայաստանին եւ նրա միջոցով էլ՝ միջազգային հանրությանը՝ Ղարաբաղյան կարգավորման այս նոր սկզբունքն ու մեթոդոլոգիան։ Այս առնչությամբ կլսենք արդյոք մենք Ղարաբաղի ձայնը։
Սամվել Բաբայան․ Մադրիդյան սկզբունքներն անկենսունակ են Ղարաբաղյան կարգավորման համար, գոնե հակամարտության կողմերից մեկի, մասնավորապես՝ Հայաստանի համար։ Ինձ թվում է, որ հետկորոնավիրուսային շրջանում արդեն աշխարհը պետք է դեմքով դառնան դեպի մարդու խնդիրները։ Չի կարող Արցախի ժողովուրդը դեմ գնալ սեփական անվտանգությանը եւ համաձայնի Ադրբեջանի տիրապետության հաստատմանը։ Եթե միջնորդները առաջարկում են հակամարտության կողմերին պայմանավորվել փոխզիջումների շուրջ, իսկ բուն պայմանավորվածության փոխընդունելի տարբերակը չեն առաջարկում, ապա խաղաղություն մեր հարաբերություններում դեռ երկար ժամանակ չի լինի, քանի որ մի կողմից Բաքվի եւ մյուս կողմից Երեւանի ու Ստեփանակերտի դիրքորոշումները արմատապես տարբերվում են։ Եթե հայկական եւ ադրբեջանական կողմերը ի զորու են պայմանավորվելու, ապա հարց է առաջանում, իսկ ում են պետք այդ դեպքում միջնորդները։ Սակայն գործնական կյանքն ու Ղարաբաղյան հակամարտության պատմական փորձառությունը ցույց են տվել, որ առանց միջազգային միջնորդների այս հարցը լուծել հնարավոր չէ եւ դրանք կարեւոր են եւ ադրբեջանական կողմի համար, եւ հայկական կողմի համար։
Մենք կարծում ենք, որ Մինսկի խմբի համանախագահությունը առայժմ միակ միջազգային ինստիտուտն է, որը գոյություն ունի ղարաբաղյան հարցի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացում։ Մանդատային սկզբունքի առաջարկը կարող է հարցի լուծման մեջ հաջողություն արձանագրել, եթե կողմերը վստահեն միջնորդներից մեկին կամ բոլորին, կամ էլ միջազգային հեղինակավոր կազմակերպությանը՝ ԵԱՀԿ-ին կամ ՄԱԿ-ին իրավունք վերապահեն մանդատ ստանձնել հակամարտության գոտու համար։ Այս մոտեցմամբ միջազգային հսկողության ներքո կսկսվի խաղաղ կյանքը, առեւտրա-տնտեսական կապերը եւ մշակութային կապերը մեր ժողովուրդների միջեւ կվերականգնվեն, կլուծվի փախստականների խնդիրը՝ բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով եւ պատշաճ կերպով կլուծվի անվտանգության հարցը ԼՂՀ ազգային գվարդիայի մասնակցությամբ եւ թույլ կտա իրականացնել միջազգայնորեն ճանաչված ընտրություններ ինքնակառավարման եւ իշխանության մարմինների ձեւավորման համար։ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցն էլ կարելի է հետաձգել միջնաժամկետ կամ երկարաժամկետ հետանկարին, որպեսզի մեր ռեգիոնում եւ երկրամասում ձեւավորվի նոր սերունդ, դաստիարակվի ոչ թե ատելության եւ թշնամանքի, այլ բարիդրացիության եւ հարգանքի մթնոլորտում։ Կարծում ենք, որ միջնորդները պետք է իրենց պատասխանատվությունը ունենան Ղարաբաղում տեւական խաղաղության հաստատման համար՝ ի շահ հայ եւ ադրբեջանցի հասարակայնության։ Ստեփանակերտի մասնակցությունը առանց բովանդակային տարողունակ օրակարգի, զարգացում ունենալ չի կարող։ Կայացած ընտրություններն ու քաղաքական ուժերի դասավորությունը ԼՂՀ-ում պետք է՝
1․ ստեղծի պայմաններ բանակցությունների առարկայական քնարկման համար,
2․ սահմանի ընդհանուր մոտեցումը, որի շուրջ պետք է մեր համախմբումը ձեւավորվի եւ
3․ Հայաստանի միջոցով այն հասցնի բանակցային սեղանին։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...