Oտարերկրյա ծառայությունների գործակալ պատգամավորն է այս գործողության քավորը
«Հունիսի 1-ից, երբ լուր ստացա, որ «5-րդ ալիքն» Արցախում չի հեռարձակվում՝ ես փորձել եմ հասկանալ, թե ինչն է պատճառը ու չեմ ստացել որևէ հոդաբաշխ պատասխան։ Փորձել եմ ճշտել Արցախի՝ իմ համար նախագահի, իրենց համար մարզպետի աշխատակազմից։ Ինձ հավատացրել են, որ Արայիկ Հարությունյանը հնարավոր չէ, որ նման բան ասեր։ Զանգել եմ Արցախկապի տնօրենին, ինձ ասացին խնդիրը տեխնիկական է, անջատել են, քանի որ Ֆրանսիայից սարք են պատվիրել, թե այդ սարքը երբ կգա, հայտնի չէ։ Ես ասացի, որ մինչ այդ սարքը՝ մենք նորմալ հեռարձակվել ենք, ի՞նչ կապ ունի սարքը դադարեցման հետ, ես լսել եմ, որ պետք է դադարեցվի հեռարձակումը, տնօրենը սկսեց կմկմալ, թե ինչ ես ասում, չէ։ Երեկ երեկոյան այդ անկախ պատգամավորը, ով օտարերկրյա ծառայությունների գործակալ է, և հատուկ ծառայություններ է մատուցում, գրեց որ «5-րդ ալիքը» փակվել է Արցախում և, որ իրական փոփոխությունները Ղարաբաղից են սկսվում։
«Սա առաջին փորձն է արցախցիների վրա։ Սրանից հետո ավելի վատ բաներ են լինելու։ Հիմա փորձում են հասկանալ, թե Արցախում սա ինչպես են ընդունելու, հետո կսկսեն ինչ-որ գեներալի ձերբակալել, հետո՝ ինչ-որ նախկին պաշտոնյայի, ինչ իմանամ, գուցե նախկին նախագահի ձերբակալեն, այն մթնոլորտը, որ Հայաստանում կա, հիմա փորձում են Արցախում մեկին մեկ քոփի-փաստ անել նաև Արցախում, վերջապես խնդիր ունեն իր առջև դրված, հենց այնպես չի այդ ձերբակալումները, հենց այնպես չի այս ամենը կատարվում, այս ամենի վերջնակետը ուրիշ բան է։ Իսկ երբ այդ խաղի մեջ խառնվում են նաև օտարերկրյա ծառայութունները, բնական է, որ այդ վերջնակետը մեր բարօրության համար չի, այլ իրենց ցանկալի նպատակներն իրականացնելու համար»։
Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...