Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է հայ գյուղացուն եւ աշխատավորին եւ պայքարում է նրանց դեմ
«Մեյմանդարի» շուկան փակված է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիա էր տեղի ունեցել այդ շուկայում, գյուղացիները դեմ էին շուկան ախտահանման նպատակով 24 ժամով փակելու պարետի որոշմանը:
Տարօրինակ է, որ այս մասին գրում է վարչապետը, առանց մտածելու, որ ամբողջովին կորցրել է հեղինակությունը եւ վստահությունը նաեւ գյուղացիների մոտ:
Մաքուր օդում առեւտուր անող մարդկանց, իրենց բերքն իրացնող մարդկանց ձերբակալելը նա հաջողություն է համարում եւ այդ մասին անգամ գրառում անում:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...