Ինչու է հոխորտում Ադրբեջանի նախագահը. Արցախի ԱԺ նախագահ
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը հավատարիմ է մնում Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտոնական Բաքվի Ալիևյան կլանի ողջ պրոպագանդան հոխորտում է Հայաստանի և Արցախի հանդեպ ռազմական առավելության հասնելու մասին՝ թերևս օգտագործելով համաճարակային պայմաններում ստեղծված նախադրյալները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
«Կարծում եմ՝ Ադրբեջանում հասկանում են, որ նոր պատերազմը կհանգեցնի ահռելի մարդկային և նյութական կորուստների: Դե իսկ արցախցիներիս Ալիևի ռազմատենչ հայտարարություններն այնքան էլ չեն մտահոգում, որովհետև հասկանալի է, որ նման հայտարարություները շատ անգամ ներքին սպառման համար են արվում, չնայած հակառակ դեպքում էլ մեր ժողովուրդն ի վիճակի է ցանկացած պահի տրակտորը փոխարինել տանկով, իսկ բահն՝ ինքնաձիգով», Արցախի ԱԺ նախագահը:
Արթուր Թովմասյանի խոսքով՝ այս անգամ, սակայն, ենթադրել կարելի է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են նաև Արցախի նոր իշխանություններին՝ «ստուգելու Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ նրանց ոգին և զգոնությունը, ինչին և այսօր համարժեք պատասխան է տվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հստակ հայտարարելով, որ ուժի լեզվով մեզ հետ խոսելը կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար»:
«Վերոհիշյալին միայն կարող եմ ավելացնել. նոր պատերազմի դեպքում մեր բանակն ի վիճակի է կարճ ժամանակահատվածում կասեցնել թշնամու գրոհը՝ այն տեղափոխելով Ադրբեջանի տարածք եւ մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-1994թթ. ադրբեջանա-արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ինչու չէ, նաև 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին, որովհետև միջազգային հանրությունն ընդհանրապես և համայն հայությունը մասնավորապես, քաջատեղյակ են, թե կողմերից որ մեկն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանի Դաշնությանը դիմել հրադադարի խնդրանքով», գրել է Արթուր Թովմասյանը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...