Տուրիստական ընկերություններից շատերին արտոնյալ վարկ չեն տրամադրել, ստիպված կրճատումներ են արել
Մեզ մերժեցին, շատերին արտոնյալ պայմաններում վարկ չեն տրամադրել, քանի որ 24 մլն դրամի շրջանառություն չունեինք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սմայլ Թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Անուշ Առաքելյանը՝ խոսելով տուրիստական ոլորտի խնդիրների և արտոնյալ վարկեր չստանալու մասին:
Նշենք, որ Օրերս տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյան հետ բարձրաձայնելով այն խնդիրները, որոնք ունի ոլորտը՝ նշելով, որ մի շարք ընկերություններ արդեն մեծ թվով աշխատակիցներ են կրճատել, շատերը գտնվում են սնանկացման եզրին, որոշներն էլ արդեն փակվել են: Նրանց տեղեկացրել են, որ հայաստանյան բանկերը, ոլորտը համարելով ռիսկային, շատ դեպքերում գրավադրմամբ վարկեր չեն տրամադրում:
«Վահե Էնֆիաջյանի հետ քննարկեցին, որ եթե հնարավոր է 24 մլն դրամի շեմն իջեցնեն կամ այլ տարբերակ մտածեն, որովհետև 24 մլն դրամը և՛ շրջանառությունը պետք է լինի և՛ եկամուտը: Օրինակ՝ երբ մենք աշխատում էինք և ավիատոմսեր էինք վաճառում, մեր շրջանառությունը մոտ 50 մլդ դրամի էր հասնում, բայց եկամուտը մոտ 1 մլն դրամ էր»,- ասաց նա:
Անուշ Առաքելյանը նշեց, որ տրամադրվող վարկերը աշխատավարձերի և գրասենյակի վարձերը վճարելու համար են, և գրասենյակը պահպանելու համար ճիշտ կլիներ տարբերակներ մտածել վարկերի տրամադրման համար: «Հիմա մենք աշխատավարձերը, գրասենյակի վարձակալության գումարները սեփական միջոցներով ենք տալիս, սակայն այս վերջին շրջանում աշխատողների աշխատավարձերն արդեն չենք տալիս: Եթե իրավիճակը մի քանի ամիս էլ ձգվի, ապա կամ կստացվի, որ այս ընթացքում մեր կատարած ծախսերն անիմաստ էին կամ էլ մենք պիտի փակվենք»,- նշեց նա և հավելեց, որ գրեթե բոլոր տուրիստական ընկերությունները նույն խնդիրն ունեն:
Ընկերության տնօրենը նշեց, որ աշխատակիցներն այս ընթացքում Կառավարության աջակցության ծրագրից օգտվել են՝ 18 հազար դրամ ստանալով, սակայն նա չի ստացել:
«Սքայ Տուր» տուրիստական ընկերության տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նրանք ևս չեն օգտվել և չեն պատրաստվում օգտվել արտոնյալ վարկերից, սակայն ըստ նրա՝ շատ այլ տուրիստական ընկերություններ պարզապես հրաժարվեցին աշխատել:
«Տուրիզմի վիճակը Հայաստանում այնպիսի ծայրահեղ կետի է հասել, որ շատերը հրաժարվեցին իրենց գործունեությունից՝ չհավատալով տուրիզմի վաղ վերականգմանը: Մեզ մոտ ևս կրճատումներ են եղել, մեր մի գրասենյակը փակել ենք, որտեղ 10 աշխատող կար, նրանցից 6-ը տեղափոխվել են մյուս գրասենյակ, իսկ 4-ն ազատվել են աշխատանքից»,- ասաց Միրիքյանը:
Հարցին, թե հարցին, թե արդյոք աշխատակիցներն օգտվել են Կառավարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերից, ընկերության տնօրենը պատասխանեց, որ մի քանիսը դիմել են, մերժվել, որից հետո այլևս չեն դիմել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...