Բացօթյա տարածքում դա այդքան էլ խախտում չէ, բայց ...
Բացօթյա տարածքում դա այդքան էլ խախտում չէ, բայց քաղաքացիներին կոչ ենք անում՝ զերծ մնալ նման հավաքներից, մարդկանց կուտակումներից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պարետատան մամուլի պատասխանատու Սամվել Բալայանը՝ անդրադառնալով երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո եղած ընդունելությանը, որի ընթացքում միաժամանակ նույն վայրում գտնվել են 20-ից ավելի անձինք՝ պաշտոնյաներ Հայաստանից ու Արցախից:
Բալայանի խոսքով՝ բոլոր այն վայրերում, որտեղ նախատեսված են եղել միջոցառումներ, կատարվել են ախտահանումներ համապատասխան մասնագետների կողմից:
Դիտարկմանը՝ արդյո՞ք ստացվում է, որ եթե բացօթյա տարածքում են կատարվում միջոցառումները, այլ 20-ից ավելի այլ քաղաքացիներ ևս կարող են միջոցառումներ կազմակերպել, և այդ դեպքում խախտում չի համարվի, Բալայանն արձագանքեց.
«Մենք չենք պարտադրում, մենք քաղաքացիներին ընդամենը հորդորում ենք ձեռնպահ մնալ նման միջոցառումներից»:
Հարցին՝ այսինքն՝ այս պահին էլ են նման միջոցառումներ կատարվում, Բալայանն արձագանքեց, թե հնարավորինս սահմանափակվում են:
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ եթե քաղաքացիների դեպքում հնարավորինս սահմանափայկվում է, պետպաշտոնյաների դեպքում չի սահմանափակվել, Բալայանը պատասխանեց. «Պետք է հասկանալ, որ նման միջոցառումը բնույթով եզակի է, իրականացվում է մի քանի տարին մեկ, դա չեմ կարող խախտում համարել, զուտ առողջապահական առումով խախտումներ չունենք, բացօթյա տարածքում դա այդքան էլ խախտում չէ: Ամեն դեպքում մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին նման հավաքներից, մարդկանց կուտակումներից զերծ մնալ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այս պահին Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 33 դեպք, 8 քաղաքացի առողջացել է, 69 քաղաքացի մեկուսացված է:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...