Պետության, բանականության և բարոյականության ավարտը
"Պետության" տարբեր սահմանումներ կան, սակայն նրանց բոլորի հիմքում ընկած է "օրենք" և "դատական իշխանություն" հասկացությունները: Եթե օրենքները և դատական իշխանությունը կասկածի տակ են դրվում, ապա պետությունը ավարտվում է: Անգամ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքն օրենքով հետապնդվում է, որովհետև չհարգել դատարանը, նշանակում է չընդունել պետության գոյությունը: Դա աքսիոմա է:
Կառավարության անդամը` նախարարը, հայտարարում է, որ դատական իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, հետո հրաժարվում է կատարել դատարանի որոշումը, սակայն մնում է իր պաշտոնին (պատժվելու մասին չենք էլ խոսում): Այսինքն, ըստ էության, հերքելով պետության գոյությունը, նա շարունակում է մնալ նույն պետության գործադիր իշխանության պաշտոնյա` նախարար: Դա արդեն կարելի է համարել ՀՀ կառավարության քաղաքական կարծիքը:
Բայց սա չէ ամենաանտրամաբանականը: Համարելով, որ դատական իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, չկատարելով դատարանի որոշումը՝ ինքը դիմում է նույն դատարանին, իր "արժանապատվությունը" պաշտպանելու համար: Սա ոչ միայն պետության ավարտն է, այլ` բանականության ու բարոյականության:
Մեջբերումները ստորև:
----------------------------------------
-"Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից"։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Թորոսյանը: "Հայկական Ժամանակ", 08/06/2019:
- "Ես ուղիղ եթերով հայտարարում եմ, որ դատարանի վճիռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում, և ևս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն, ինչ ասել եմ ուղիղ եթերների ժամանակ, կրկնում եմ։ Ավելին, նորից կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ՀՀ ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների թե՛ պրոցեդուրալ, թե այն անձերի առումներով, որոնք շարունակում են դատական վճիռներ ընդունել" - Արսեն Թորոսյան:
17 Մարտի 2020, "Երկիր" օրաթերթ:
- "Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին: Նախարարը պահանջում է Նունե Ավանեսյանից հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել":
"Արարատնյուզ", 19 Մայիսի, 2020
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ