Ծաղրո՞ւմ եք, թե իրո՞ք չեք հասկանում. էլ ո՞ր նորմալ մարդը կգնա Կենդանաբանական այգի
Կառավարող ուժի գործողություններից դատելով նրանք կամ մեզ ծաղրում են կամ չեն հասկանում, թե որ որոշումն ինչու են կայացնում:
Նշվում է, որ Երեւանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից կվերսկսի աշխատանքը․ մուտքը կթույլատրվի միայն դիմակներով եւ ձեռնոցներով։
Բացի այդ, կենդանաբանական այգում, մասնավորապես, կարգելվի կերակրել կենդանիներին, ձեռք տալ երկաթյա մակերեսներին։ Այգում անհրաժեշտ կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։
Այսքանից հետո ո՞վ կգնա կենդանաբանական այգի, ո՞վ իր երեխային դիմակ կհագցնի եւ կտանի հանգստի համակենտրոնացման ճամբար հիշեցնող վայրում: Ի դեպ, մի հիշեցում. Կենդանաբանական այգին ոչ թե փակ, այլ բաց տարածքում է:
Լավ, իսկապե՞ս ծաղրում եք, թե չեք հասկանում, թե որ որոշումն ինչու եք ընդունում: Իսկ ֆուտբոլիստները դիմակներո՞վ են ֆուտբոլ խաղալու:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...