Նիկոլն էլի «100 փաստ» է անում, բայց նույնիսկ էդ 100 փաստն էլ չունի
Դուք կզարմանաք, իհարկե, բայց Նիկոլն էլի «100 փաստ» է անում։
Ու, ասենք՝ էս տիպի փաստեր. «Կորոնավիրուսով պայմանավորված՝ դպրոցներում և բուհերում դասավանդումը դարձել է հեռավար» (դու ի՞նչ կապ ունես դրա հետ, կամ ո՞վ ասաց, որ դա լավ է, կամ վատ)։
Կամ էլ ապառնի ժամանակով «փաստեր». «Գնելու ենք շտապօգնության մեքենաներ, ապահովելու ենք պաշտպանության միջոցներով, պլանավորել ենք բլա-բլա-բլա»։
Այսինքն, ըստ էության, նույնիսկ էդ 100 փաստն էլ չունի։
Նույն ձևի կարող եմ ես էլ 100 փաստ պատմել. «Փաստ №1. երկուշաբթվանից սկսելու եմ առավոտները վազել», «Փաստ №2. երկուշաբթվանից սկսելու եմ ռեժիմը պահպանել և կեսգիշերից ուշ չքնել», «Փաստ №3. մինչև ամսվա վերջ կկազմեմ նոր առցանց դասընթացի պլանը», «Փաստ №4. վերջին մի ամիսը անձևոտ էր» և այլն, և այլն։
Հետո կես ժամ խոսեմ այն մասին, թե ինչ կարևոր է սպորտով զբաղվելը։ Ու նաև ճիշտ ռեժիմը պահպանելը։ Խոսեմ արևածագերի պայծառ գեղեցկությունից և մայրամուտերի տխուր վեհությունից։
4–5 ժամ բլահ-բլահ-բլահ-բլահ-բլահ։
Իսկ առողջապահության նախարարությունն այսօր հայտնում է, որ 239 նոր վարակակիր է հայտնաբերվել, ինչը բացարձակ ռեկորդ է մեկ օրվա համար։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը