Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը «Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն Հայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգը Հոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգները Բրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքը Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները Մարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներին Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը Գյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվի

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմՄոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՎասիլևԿառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ ՓաշինյանԵրևանում և Արմավիրի մարզում քամին ծառեր է տապալել Global Media Forum 2026․ լրագրության ապագան՝ ճնշումների եւ տեխնոլոգիաների խաչմերուկումԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ ՓաշինյանՀայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարարՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. ՌյուտեԳեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղԱմենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնումՓարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվիԿառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումԻրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. ՌուբիոԱրարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնիՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինԿուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել ԹրամփինԶելենսկու գործերը վատ չեն. ԹրամփՎենեսուելայում հզոր ստորգետնյա ցնցումները խլել են առնվազն 32 մարդու կյանքՔննարկվել են COP17-ի նախապատրաստական գործընթացում ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ ՀՀ նախագահության առաջնահերթություններըԳևորգ Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումինՔրեական ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերքՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրելԿառավարության 2026 թվականի հունիսի 25-ի հերթական նիստըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստՀաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերըԳազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումԴատախազը Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԱԷՄԳ-ի մասնագետները տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. ԳրոսիՔաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքինԲելառուսն անջատել է ԱԹՍ-ների վերահաղորդիչները․ Զելենսկի
Կարծիք

«ժողովրդավարական առաջընթացի» մասին Ձեր գնահատականը վիրավորական է. Աշոտյանը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին

Հայաստանում «ժողովրդավարական առաջընթացի» մասին Ձեր գնահատականը թե խնդրահարույց է մեր երկրում ստեղծված իրականության համեմատ, թե վիրավորանք է այս ընթացքում անհարկի եւ ապօրինի հետապնդվող ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ հանդեպ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին գրած բաց նամակում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը.

«Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար


Տիկին Անդրեա Վիկտորինին

Մեծահարգ տիկին դեսպան,

Հուսամ՝ Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը Ձեզ չի վնասել:

Այս բաց նամակը գրելու պատճառն օրերս ռադիոկայաններից մեկի ասուլիսին հնչեցրած Ձեր հանրային խոսքն էր, որն ունկնդրել եմ համակ ուշադրությամբ, քանզի կարևորում եմ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետևողական ամրապնդումը, ինչպես նաև սեփական համեստ լուման ունեմ և շարունակում եմ ներդնել այդ կապերն ամրապնդելու գործում», գրել է ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀԿ պատվիրակությամբ պատիվ են ունեցել հանդիպել Անդրեա Վիկտորինին դեռևս արտակարգ դրությունից առաջ և ներկայացրել ՀՀԿ տեսակետները «երկրում ստեղծված իրավիճակի, քաղաքական հետապնդումների, ժողովրդավարական նահանջի և այլ խնդիրների կապակցությամբ»:

«Եվ այս ամենից հետո երկրում «ժողովրդավարական առաջընթացի» մասին Ձեր գնահատականը թե խնդրահարույց է մեր երկրում ստեղծված իրականության համեմատ, թե վիրավորանք է այս ընթացքում անհարկի եւ ապօրինի հետապնդվող ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ հանդեպ։ Ցավով արձանագրեմ, որ նման կանխակալությունը մեծապես վնասում է նաեւ Հայաստանում ԵՄ քաղաքական ինստիտուտների հանդեպ վստահությանը եւ ԵՄ ժողովրդավարական իմիջին, ինչպես նաեւ կարող է հրահրել հարաբերություններին վնասող քննադատական դիսկուրս։

Ուստի Ձեր կողմից հրապարակավ հնչած մի շարք գնահատականները ստիպում են ինձ կարծիքս հայտնել նույնպես հրապարակավ», նշել է Արմեն Աշոտյանը:

Արտակարգ դրության պայմաններում, ըստ ՀՀԿ փոխնախագահի, Հայաստանի գործող իշխանությունների քայլերի մեջ «մարդու հիմնարար ազատություններին և իրավունքներին սպառնացող որոշումները տեսանելի են եղել և արժանացել են միջազգային հանրության արձագանքին»:

Մասնավորապես, նշել Ա.Աշոտյանը, մամուլի գործունեության «անհիմն սահմանափակումներին և քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության հետ կապված խնդիրներին անդրադարձել են ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը և այլք, իսկ բրիտանական BBC-ն Հայաստանը ներառել էր կորոնավարակի դեմ պայքարի համատեքստում ավտորիտար գործողություններ ձեռնարկած երկրների ցանկում: Զարմանալի է, որ այս իրողությունները տեղ չեն գտել Ձեր գնահատականների մեջ: Չեմ կարող ասել, անտեղյակությո՞ւնն է դրա պատճառը, թե՞ 2018 թվականի ապրիլից սկսած Հայաստանում առկա խնդիրները չտեսնելու կանխակալ մոտեցումները:

Կրկնակի զարմանալի է ԵՄ ներկայացուցչի անտարբերությունն այս զարգացումներին՝ հաշվի առնելով, որ ԵՄ անդամ որոշ երկրներում առկա նմանատիպ զարգացումները ԵՄ ղեկավարության ուշադրության և քննադատության կենտրոնում են: Արդյո՞ք նման կրկնակի ստանդարտները նպաստավոր պայմաններ են ստեղծում՝ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններում վստահության ամրապնդման համար:

Մեղմ ասած, խիստ կասկածում եմ»:

Արմեն Աշոտյանը գրել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունների անկյունաքարը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արտաքին քաղաքականության «մեր զավակներից է, և մենք սրտացավ և շահագրգիռ ենք այն ամբողջությամբ վավերացնելու և կյանքի կոչելու գործում: Տիկին դեսպան, խոսելով այս փուլում համաձայնագրի իմպլեմենտացիայի մասին, արդյո՞ք լիարժեք և ամբողջական տեղեկություններ եք տրամադրել հայ հասարակությանը համաձայնագրի իրագործման ընթացքում առկա բազմաթիվ խնդիրների և դանդաղկոտության մասին, որոնց հիմնական պատճառը հայկական կառավարության բազմաթիվ ներկայացուցիչների ցածր պրոֆեսիոնալ մակարդակն է և քաղաքական կամքի բացակայությունը: Մի՞թե սա այն հարցն է, որը պետք է համառորեն շարունակել դիտարկել «վարդագույն ակնոցի» միջով և չխոսել այս փուլում առկա բազմաթիվ ուշացումների և թերակատարումների մասին: Արդյո՞ք հայ հասարակությանը թափանցիկ և ամբողջական տեղեկատվության չտրամադրումը նպաստելու է այդ համաձայնագրի լիարժեք իրագործմանն ու Հայաստանում հաշվետվողականության ինստիտուտի ներդրմանը:

Մեղմ ասած, խիստ կասկածում եմ»:

ԵՄ-ի հետ հարաբերություններում, Արմեն Աշոտյանի խոսքով, մշտապես կարևորվել է վիզաների երկխոսության ազատականացման մեկնարկը.

«Սակայն օրերս հրապարակված Եվրոպական խորհրդի փաստաթղթից պարզ դարձավ, որ 2017 թվականի նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդունված բանաձևից այս կողմ ԵՄ-ի կողմից այս հարցով ձևակերպումներն ու մոտեցումները չեն փոխվել: Արդյո՞ք խնդիրը միայն ԵՄ անդամ որոշ պետությունների մեջ է: Ես և Դուք լավ գիտենք, որ ուժեղ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր էր հարթել այդ հարցը և մեր հասարակությանն այսքան հետաքրքրող և հուզող խնդրով վերջապես արձանագրել առաջընթաց: Ինչո՞ւ չկա այդ քաղաքական կամքը: Գուցե խնդիրը նախևառաջ Հայաստանի գործող իշխանությունների անբավարար ջանքերի և հետևողականության մե՞ջ է:

Եթե այո, ինչո՞ւ չեք խոսում այդ մասին»:

Ա.Աշոտյանը գրել է, որ Հայոց ցեղասպանության առիթով Անդրեա Վիկտորինի հնչեցրած ձևակերպումներին չի անդրադառնա, քանզի իր գործընկերներն արդեն հայտնել են իրենց տարակուսանքը:

«Ընդամենը կրկնեմ. Ինչո՞վ կբացատրեք, որ մինչև 2020 թվականը Ձեր ղեկավարած կառույցի կողմից հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքում այդ իրադարձությունները կոչվում էին «Հայոց ցեղասպանություն», իսկ հիմա՝ «Մեծ եղեռն»: Եթե չեմ սխալվում, Դուք լիազորված եք հայտնելու ոչ թե՝ ԱՄՆ վարչակազմի, այլ՝ ԵՄ պաշտոնական տեսակետը, ըստ որի՝ 1915 թվականի իրադարձությունները բազմիցս ճանաչվել են՝ որպես ցեղասպանություն»:

Բաց նամակի ավարտին ՀՀԿ փոխնախագահը հույս է հայտնել թվարկված խնդիրների մասին ԵՄ դեսպանի հետ խոսել հաջորդ հանդիպման ընթացքում.

«Մեծահարգ տիկին դեսպան,

Կարող եմ շարունակել խնդիրներ թվարկել, սակայն այս պահին կբավարարվեմ այսքանով: Պաշտոնական Բրյուսելը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին տեղեկություններ է ստանում տարբեր խողովակներով, և շատ եմ ցանկանում, որ Ձեր պատվիրակությունը լինի այդ անաչառ և ամբողջական ինֆորմացիայի հիմնական տրամադրողը: Վերջիվերջո, այն ոչ թե Հայաստանի ավտորիտար ու պոպուլիստ իշխանությունների շահերի լոբբիստն է Բրյուսելում, այլ ԵՄ պաշտոնական ինստիտուտը բարեկամ երկրում:

Կառավարություններն անցողիկ են, մեր և Ձեր իրական առաքելությունը միջպետական կապերի ամրապնդման և ԵՄ-Հայաստան համագործակցության պտուղները մեր բոլոր քաղաքացիներին հասանելի և շոշափելի դարձնելու մեջ է: Ուստի այսրոպեական և հատվածական քաղաքական շահերի փոխարեն՝ կարևոր է վերադառնալ արժեհամակարգային քաղաքականության ակունքներին:

Վստահ եմ, որ նամակս կհասնի Ձեզ, ուստի շնորհակալ եմ այն ընթերցելու համար: Որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման իրական և հետևողական ջատագով՝ վստահ եմ, որ ընթացիկ քաղաքական կոնյունկտուրան՝ իր բացասական երանգներով և դրսևորվող քաղաքական նախընտրություններով, չպետք է խաթարի այս գործընթացը, բայց վնասել կարող է: Ուստի հարկ եղած դեպքում պատրաստ եմ նամակիս մեջ թվարկած, ինչպես նաև լրացուցիչ հարցերի մասին խոսել Ձեզ հետ հնարավոր հաջորդ հանդիպման ընթացքում:

Առողջություն եմ մաղթում Ձեզ և Ձեր անձնակազմին: Անփորձանք եղեք:

Հարգանքով՝

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նախկին համանախագահ

ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար»