Արցախի նորընտիր Ազգային ժողովն իր առաջին նիստը կհրավիրի մայիսի 21-ին
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ 2020 թվականի մայիսի 21-ին ժամը 10:00-ին հրավիրվում է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:
Այս մասին հաղորդում է Արցախի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
Այսօր՝ մայիսի 15-ին Արցախի Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրանցվել են և վկայականներ ստացել:
Արցախի խորրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին: 16 մանդատ ստացել է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9 մանդատ՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը, 3 մանդատ Արցախի «Արդարություն» կուսակցությունը, 3 մանդատ ՀՅԴ-ն եւ 2 մանդատ Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն արդեն որոշել է, որ ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արթուր Թովմասյանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև