Իմքայլական Թունյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կամ հերթական անհեթեթ պարզաբանումը
Հայաստանի բանկերը կառավարության կամ լրատվամիջոցների հայտով կարող են ընդհանրացված տեղեկատվություն տրամադրել քաղաքացիների ավանդների վերաբերյալ: Այս մասին մայիսի 14-ին ՀՀ Ազգային ժողովում մամուլի ասուլիսին ասաց տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Ընդ որում, ինչպես նշեց Թունյանը, քաղաքացիների անձնական տվյալները չեն տրամադրվում, քանի որ դա բանկային գաղտնիության մասին օրենքի խախտում կհամարվի: «Երբ վարչապետը հայտարարեց, որ աջակցության 9-րդ փաթեթով աջակցություն են այն ստացել անձինք, ովքեր ավելի քան 20 միլիոն դրամ արժողությամբ ավանդներ ունեն բանկերում, եւ որ նրանց թիվը 50-70 մարդ է, սա հիմք դարձավ հայտարարությունների համար այն մասին, որ ՀՀ բանկային համակարգը հուսալի չէ, քանի որ ավանդատուների բանկային գաղտնիության անվտանգությունը խախտվել է»,- պարզաբանեց պատգամավորը՝ շտապելով հերքել այդ հայտարարությունները:
Ընդ որում, նա նշեց, որ բանկերը տեղեկություններ չեն տալիս այն մասին, թե ում են պատկանում այդ ավանդները: Ըստ խորհրդարանականի՝ երկրում կան մարդիկ, ովքեր իրականում չեն տիրապետում բանկային գործունեության բոլոր նրբություններին, եւ, հետեւաբար, նրանք կարող են կեղծ պատկերացում ունենալ կառավարության ղեկավարի հայտարարության մասին: Սակայն, ըստ Բաբկեն Թունյանի, կան մարդիկ, ովքեր միտումնավոր մոլորեցնում են մարդկանց՝ որոշակի նպատակներ հետապնդելով: «Նմանատիպ հայտարարություններ են հնչում այն մարդկանց կողմից, ովքեր երկար տարիներ պատասխանատու պետական պաշտոններ են զբաղեցրել: Ես ուզում եմ ասել, որ դա ճիշտ չէ», - եզրափակեց իշխող դաշինքից պատգամավորը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...