Սա իրավաբանական «բեսպրեձել» է. Ռուբեն Մելիքյանը՝ ԱԺ պատգամավորի դեմ բռնության համար ձերբակալվածի մասին
Քանի դեռ ԱԺ-ում պատգամավորները վիճում են անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ ով եկավ 2018 թվականի ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի մոտ, երբ եկավ, ինչ ասեց, ինչից հետո եկավ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հաղորդմամբ՝ իրեն ենթադրաբար հեծանվով վրաերթ կատարելու թե դրա սպառնալիքի համար արդեն շուրժ 20 ժամ է՝ ձերբակալվել է «Կամք» շարժման քաղաքական ակտիվիստ Արթուր Ալեքսանյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ավելին՝ նրան ներկայացրել են կալանքի, եւ նիստը լինելու է այսօր ժամը 17:00-ին Երեւանի դատարանի Կենտրոնի նստավայրում։
Աբսուրդի գագաթնակետն այն է, որ քաղաքական ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել 316-րդ հոդվածով (մինչեւ 5 տարի), որով տուժող կարող են լինել ոչ թե պատգամավորները, այլ ոստիկանական գործառույթ իրականացնողները։
Հիմա սա իրավաբանական ֆուտուրիզմ չէ՝ ի՞նչ է։ Հիմա սա իրավաբանական բեսպրեձել չէ՝ ի՞նչ է։ Հիմա սա քաղաքական հետապնդում չէ՝ ի՞նչ է։
ԱԺ պատգամավորները լավ կանեին՝ մի քիչ էլ ապագայի մասին մտածեին։
ՈՒՂՂՈՒՄ. դեռ մեղադրանք չկա, իսկ 17:00-ին քննվելու է ձերբակալման դեմ պաշտպանի բողոքը»:
Նշենք, որ այդ միջադեպի վերաբերյալ դատախազությունը հարոդագրություն է տարածել, որտեղ, մասնվորապես, ասվում է.
«Պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը:
Ազգային ժողովի նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, եւ պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ եւ սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ, կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, բռնություն գործադրելու սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատախազի ցուցումով Արթուր Ալեքսանյանը ձերբակալվել է»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ