Թավշյա իշխանափոխությունը բերեց գաղափարական դատարկության եւ գաղափարա-քաղաքական բոմժության. Արտակ Զաքարյան
Ինչպես եւ կանխատեսում էինք, թավշյա իշխանափոխությունը բերեց գաղափարական դատարկության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ միայն դատարկության, այլ նաեւ գաղափարա-քաղաքական բոմժության: Այն, որ Նիկոլակենտրոն իշխանափոխությունը ծառայեցվում է ազգային-ավանդական արժեքների հետեւողական ոչնչացմանը՝ նույնիսկ ոզնիներին է հայտնի:
Նիկոլը Փաշինյանը եւ «Իր քայլը» մեծամասնությունն ակնհայտորեն չունեն որեւէ հայտարարված գաղափարախոսություն: Ավելին, նրանք հայտարարությամբ մերժել են «իզմեր» ունենալը: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ: Որովհետեւ դա վերապահված չէ իրենց, այլ հանդիսանում է այսպես կոչված հեղափոխության «տերերի» մենաշնորհը: Նրանք են որոշում, թե ե՞րբ եւ ի՞նչ պետք է անի իշխանությունը: Իսկ այնտեղ, որտեղ պետք է ձեւավորվեն քաղաքական գաղափարներն ու օրակարգերը՝ կլինի մեծ դիմակահանդես-շոու:
Նայեք Ազգային ժողովին, ու կտեսնեք, թե ինչի է վերածվել քաղաքականությունը: Եթե յուրաքանչյուր պառլամենտում սովորաբար լինում են շուների համար պահվող մեկ-երկու հատուկ պատգամավորներ, որոնք պետք եղած պահին շեղում են ուշադրությունը, ապա մեր պառլամենտում բոլորն են զբաված այդ հարցով (բացառությամբ մի քանիսի, որոնք որեւէ եղանակ չեն փոխում): Իսկ այդ ընթացքում սահուն կերպով ոտնահարվում են հայ մարդու ինքնության եւ զարգացման գաղափարական-արժեքային հենասյուները»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ