Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Բիզնես

Տավուշում տեղի ունեցածը վեճ էր 2 գործատուների միջեւ, Քոքոբելյանի որդիների միջադեպը կապ չունի երեկվա դեպքի հետ. մարզպետ

Աղստեւ գետի ափին գտնվող «Հեքիաթ» հանգստի գոտու սեփականատեր Սամվել Մատինյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի միջեւ տեղի ունեցած երեկվա վեճը կապ չունի 2 օր առաջ Քոքոբելյանի որդիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։ NEWS.am-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պատմեց, որ երեկ մարզում բողոքի ակցիա չի եղել, պարզապես գործատուներից մեկի կողմնակիցները փորձել են ճանապարհ փակել, ինչն էլ կանխվել է։

«Վեճ էր 2 գործատուների միջեւ։ Երեկվա միջադեպը հրահրվել է գործատուներից մեկի կողմից։ Գյուղացիները ճանապարհ չեն փակել։ Գործատուներից մեկի կողմնակիցների կողմից եղել է ճանապարհը փակելու փորձ, որը կանխվել է։ Ճանապարհը փակված է մնացել 2 րոպե։ Եղել են մարդկանց կուտակումներ, բայց հիմնական անձինք եղել են զուտ հետաքրքրասերներ։ Այն ինչ հրապարակվել է հորինված է»,- ասաց մարզպետը։

Չոբանյանը պատմեց, որ դեռեւս մեկ ամիս առաջ մարզպետարանն իր նախաձեռնությամբ փորձել է հաշտեցնել 2 գործատուներին, ինչը, սակայն, չի հաջողվել.

«Անցած ամսին մի գործատուի կողմից եղել է բողոք։ Մենք այնպես արեցինք, որպեսզի 2 գործատուները գան փոխհամաձայնության, սակայն չստացվեց։ Իմ կարգադրությամ ձեւավորվեց հանձնախումբ եւ մայիս ամսին Քաղաքաշինության տեսչության հետ միասին իրականացրինք ուսումնասիրություն եւ այդ արդյունքներն էլ փոխանցեցինք ՀՀ դատախազություն, որպեսզի իրավական ճանապարհով հարցը կարգավորվի։ Այս պահին Դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որի հիմքում ընկած է նաեւ այդ քաղաքացու բողոքը, որի մասին այս օրերին շրջանառվում է»։

Ի՞նչն է վեճի պատճառը, մարզպետն ասաց, որ Աղստեւ գետը վարարել է ու լցվել գործատուի հանգստյան գոտին, եւ գործատուն էլ դրանում մեղադրում է ԿՈԿ ՓՀԷԿ-ին.

«Աղստեւի այդչափ վարարումն աննախադեպ է մեր մարզում, վարարել ու լցվել է հանգստյան գոտի։ Նշեմ, որ այդ հանգստյան գոտու կառուցումը սկսվել է 2004 թվականից։ Այսինքն՝ հանգստյան գոտու կառուցումից առաջ եւ հետո գետի մակարդակն այդչափ բարձրացած չի եղել, իսկ ՀԷԿ-ը շահագործվել է 2013 թվականից»։

Անդրադառնալով 2 օր առաջ՝ Աչաջուր համայնքում տեղի ունեցած վիճաբանությանը, որին մասնակից են եղել նաեւ Քոքոբելյանի որդիները, մարզպետն ասաց, որ, իր տեղեկությամբ, կրակոցներ չեն հնչել՝ ինչպես գրվում է մամուլում. «Եղել է վիճաբանություն։ Այդ 2 իրադարձություններն իրար հետ որեւէ կապ չունեն։ Այնտեղ տեղի է ունեցել զուտ աշխատանքային վիճաբանություն։ Պարզապես այս 2 դեպքերը զուգադիպել են։

Մեր մարզում ջերմոցային տնտեսությունն ամենաակտիվ տնտեսությունն է։ Մենք դատապարտում ենք ոչ միայն վիճաբանությունը, այլեւ որեւէ բիզնես-գործունեության նկատմամբ ուղղորդումը։ Ինձ համար կարեւոր չէ թե հետեւում ում անունն է, կարեւոր է որ նրանք գործարարներ են, ներդրողներ են, ձեռներեցներ են եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ իրենց գործունեությունը որեւէ ձեւով չխաթարվի»։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԿՈԿ ՓՀԷԿ-ից հայտնեցին, որ Աղստեւ գետի վարարկումը բնական աղետ է, եւ, որ ՍՊԸ-ն որեւէ կերպ չի կարող ազդել այդ ամենին.

«Մատինյանը, այն բանից հետո երբ Աղստեւ գետը հորդառատ անձրեւների պատճառով վարարել է, եւ անգամ Դիլիջանի վարչական շրջանում ողողել է ճանապարհը, քշել տարել մերձակայքում կայանված ավտոմեքենան, ինչի մասին կա նաեւ ԱԻՆ հաղորդագրությունը, փորձ է անում բնական աղետը կապել ՓՀԷԿ-ի գործունեության հետ՝ ստեղծելով անընդունելի լարվածություն եւ ներկայացնելով ակնհայտ սուտ տեղեկատվություն փորձում է ապակողմնորոշելով եղելությանն ու իրականությանն անծանոթ մարդկանց:

Մատինյանի բողոքները եւ լրատվամիջոցների ուշադրությունն իր կողմը հրավիրելու քայլերը միտումնավոր իրականացվել է ճիշտ այն ժամանակ, երբ երկարատեւ եւ հորդառատ տեղումներից հետո Աղստեւ գետը վարարել է, տեղի է ունեցել ջրի մակարդակի բնական բարձրացում, ինչի հետ որեւէ առնչություն չունի եւ չէր էլ կարող ունենալ Կոկ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող ՓՀԷԿ-ը: Իսկ վերջինիս կողմից արվող պնդումները, թե ջրի բարձրացումն իրակացվել է ՓՀԷԿ-ի կողմից, միանգամայն սուտ պնդումներ են եւ ՓՀԷԿ-ում տեղադրված համապատասխան սարքերը հնարավորություն են տալիս ապացուցելու, որ անգամ 1սմ նիշի բարձրացում տեղի չի ունեցել ՀԷԿ-ի գործունեության պատճառով:

Այժմ ընթանում է դատական պրոցես, եւ ակնհայտ է, որ ինքնակամ կառուցապատում իրականացրած «Հեքիաթ» համալիրի սեփականատերը նման գործելակերպով, շանտաժի տարբեր գործիքների կիրառությամբ նաեւ փորձում է ճնշում գործադրել դատական պրոցեսի վրա, խոչընդոտել արդար եւ օրինական քննությանը»։