Արդյոք լեգիտի՞մ է գործող կառավարությունը. Ստեփան Դանիելյանի գրառումը
ԱԺ մեծամասնությունն եւ իրենց կողմից ընտրված վարչապետը սկսել են պատեհ ու անպատեհ առիթներով կրկնել, որ իրենք լեգիտիմ իշխանություն են ու ունեն հանրության վստահությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Միքայել Դանիեծյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շատերն այդ հայտարարություններին լուրջ են վերաբերվում, որովհետեւ չգիտեն «լեգիտիմ» ու «օրինական» եզրերի տարբերությունը։ Դա նաեւ վարչապետին ու ԱԺ մեծամասնության անդամներին է վերաբերվում։
Մի կողմ թողնենք անհարկի նման պնդումների հագեբանական պատճառները, այլ հասկանանք «լեգիտիմ» ու «օրինական» հասկացությունների տարբերությունը։
Այս իշխանությունն իրոք օրինական է, որովհետեւ ոչ ոք կասկածի տակ չի դրել ընտրությունների օրինական լինելը, սակայն «լեգիտիմ» լինելն բոլորովին այլ բան է նշանակում ու այստեղ հարցեր կան։
Օրինակ, ոչ օրինական իշխանությունը կարող է որոշ ժամանակ անց իրեն այնպես դրսեւորել, որ ժողովրդի մեծամասնությունը սկսի կառավարությանը հավանություն տալ, այսինքն այդ իշխանությունն ունենա բարձր լեգիտիմության աստիճան, եւ հակառակը, օրինական իշխանությունը կարող է իրեն այնպես վատ դրսեւորել, որ որոշ ժամանակ անց հանրության մեծամասնությունը հիասթափվի ու այլեւս չվստահի, այսինքն այդ իշխանության լեգիտիմության աստիճանը դառնա շատ ցածր։
"Լեգիտիմությունը" հարափոփոխ հասկացություն է եւ կախված նրանից, թե կոնկրետ այդ պահին իշխանության ռեյտինգն որքան է, դրանով էլ որոշվում է տվյալ պահին իշխանության լեգիտիմության աստիճանը։ Պարզ ասած, լեգիտիմության աստիճանը տվյալ պահին տվյալ իշխանությանը վստահողների քանակից է կախված։
Անենք հետեւություն, գործող իշխանությունն օրինական է, սակայն նրա լեգիտիմության աստիճանը կորոշվի ՍԴ հանրաքվեի ժամանակ։ Եթե հանրաքվեին Ոչ ասվի, ապա գործող կառավարությունն ունի ցածր լոգիտիմության աստիճան ու պետք է հեռանա, եւ՝ հակառակը։
Դա ուղիղ ժողովրդավարության ուղիղ դրսեւորում կլինի, ինչպես նաեւ պառլամենտական կառավարմանը բնորոշ իրադարձություն։ Եթե հանրաքվեն չեղարկվի, դա կնշանակի, որ գործող իշխանությունը խույս է տալիս ժողովրդի վստահության աստիճանին առերեսվելու հնարավարությունից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ