«1992-ի այս օրը՝ Շուշիի օպերացիայից 2 օր անց, Բուշը Թուրքիային կոչ է անում զերծ մնալ ՀՀ-ի դեմ ռազմական ինտերվենցիայից»
1992թ․ այս օրը, Շուշիի օպերացիայից երկու օր անց, Ջորջ Բուշը Թուրքիային կոչ է անում զերծ մնալ Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «1992թ․ այս օրը Բուշը հեռախոսազանգ է ստանում Թուրքիայի վարչապետ Դեմիրելից, որն ընդամենը 11 րոպե է տեւում։ Այս փաստաթուղթը բացառիկ տեղեկություն է պարունակում այն մասին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ ճնշում է գործադրում՝ զերծ մնալ ռազմական ինտերվենցիայից Հայաստանի դեմ։
«Նախագահ Բուշ․ «ԼՂ հարցում, ես տեղյակ եմ, որ դուք ստացել եք մեր ուղերձը։ Մենք ցանկանում ենք, որ խաղաղություն հաստատվի։ Նաեւ հասկանում եմ, որ Ձեզ վրա ներքին ճնշում կա։ Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել եւ ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ։ Իրավիճակը չափազանց բարդ է»։
Դեմիրել. «Ես մեր մարդկանց նույնպես խնդրում եմ զինվել համբերությամբ։ Ես նրանց ասում եմ, որ ռազմական ինտերվենցիան անհնարին է։ Ընդհանրապես մենք այսօր չենք կարող զենքով հարց լուծել։ Մենք կաշխատենք նաեւ մեր ադրբեջանցի եղբայրների հետ։
Բուշ. «Նախորդ շաբաթվա վերջին ինձ զանգահարել է նախագահ Տեր-Պետրոսյանը եւ ես ասել եմ, որ մեզ հարկավոր է խաղաղ կարգավորում։»


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ