Սաուդյան Արաբիայի սահմանապահները իրանցի ձկնորսի են սպանել
Իրանի ԱԳՆ-ն սկսել է Սաուդյան Արաբիայի առափնյա ծառայության կողմից իրանցի ձկնորսի սպանության հետաքննությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: Քասեմին նշել է, որ ներկա պահին ԱԳՆ-ն միջադեպի վերաբերյալ նախնական հաշվետվությունների է սպասում:
Tasnim-ը հաղորդում է, որ երեկ երեկոյան Իրանի ՆԳՆ սահմանապահ վարչության ղեկավար Մաջիդ Աքաբաբայը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի առափնյա ծառայությունը Պարսից ծոցի ջրերում կրակ է բացել իրանական երկու ձկնորսական նավակների ուղղությամբ: Դրա հետեւանքով ձկնորս է զոհվել:
Նրա խոսքով`սաուդցի սահմանապահները սկսել են կրակել նավակների ուղղությամբ`առանց ստուգելու արդյո՞ք դրանք հատել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանը: Նա նշել է, որ ձկնորսը սպանվել է մեջքի շրջանում հրազենային վիրավորում ստանալու հետեւանքով:
Աքաբաբայը հավելել է, որ հարձակումը հակասում է մարդասիրական սկզբունքներին`հայտարարելով, որ Սաուդյան Արաբիայի սահմանապահ ուժերին չի թույլատրվում կրակ բացել նավակների ուղղությամբ, եթե դրանք պատահմամբ հատում են թագավորության սահմանը:


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է