Թագուհին իր ծննդյան օրը հարգել է Լոնդոնում հրդեհի հետեւանքով զոհվածների հիշատակը (ֆոտո)
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը իր պաշտոնական ծննդյան օրվա առթիվ հայտարարության մեջ նշել է, որ Բրիտանիան ընկղմվել է «մռայլ տրամադրության» մեջ ՝ վերջին շաբաթների իրադարձությունների՝ Գրենֆել թաուերի հրդեհի, լոնդոնյան կամրջի վրայի հարձակման ու մանչեսթերյան համերգասրահում ահաբեկչության ֆոնին, փոխանցում է BBC.-ի Ռուսական ծառայությունը։
Թագուհու ծննդյան օրվա պատվին ավանդաբար կազմակերպվող շքերթից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Գրենֆել թաուերի հրդեհի զոհերի հիշատակը։
Թագուհին, որը նախօրեին հանդիպել էր հրդեհից տուժածների հետ, նշել է, որ մարդիկ, անկախ ամեն ինչից, պատրաստակամությամբ օգնության են հասնում իրար։
«Այսօր, ըստ ավանդույթի, տոնական օր է։ Սակայն այս տարի դժվար է չնկատել, որ ազգը ընկղմվել է մռայլ տրամադրության մեջ։ Վերջին ամիսներին երկրոմ մի քանի սարսափելի ողբերգություններ են տեղի ունեցել»,- ասել է թագուհին։
Այդ ողբերգական իրադարձությունների շարքը սկսվել է մարտի 22-ին՝ Վեսթմիսթերյան կարմրջի վրա անցորդների վրա Հալիդ Մասուդի հարձակումից, որի հետեւանքով 4 մարդ էր զոհվել։
Երկու ամիս հետո տեղի էր ունեցել Մանչեսթերի ահաբեկչությունը՝ մայիսի 22-ին մահապարտը պայթեցրել էր իրեն Արիանա Գրանդեի համերգի ժամանակ, սպանելով 22 մարդու։
Մոտ մեկ շաբաթ հետո՝ հունիսի 3-ին, երեք տղամարդ Լոնդոնում միտումնավոր վրաերթի են ենթարկել մի քանի անցորդների, հետո էլ դանակներով հարձակվել նրանց վրա։ Զոհվել էր 8 մարդ։
Իսկ այս շաբաթ առնվազն 30 մարդ է զոհվել ու տասնյակ մարդիկ են անհետ կորել բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետեւանքով։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է