Մենք պետք է զենք արտադրենք, բայց չենք գիտակցում դա
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն տվեց մի ուշագրավ փաստաթղթի: Խոսքը «Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի» մասին է:
Դրա հիմնական նպատակը, ինչպես նշված է հենց ռազմավարությունում, մեր զինված ուժերը «ներհանրապետական ռազմական ապրանքով եւ գույքով» ապահովելն է: Այլ կերպ ասած, պետությունը նպատակ է դնում մեր բանակի համար անհրաժեշտ սպառազինությունների եւ գույքի մի մասը արտադրել հենց երկրում: Իսկ դրա համար պետք է զարգացնել ռազմարդյունաբերական համալիրը (ՌԱՀ):
Նպատակը շատ լավն է, անշուշտ: Հայաստանը պարզապես դատապարտված է ունենալ իր հզոր ռազմարդյունաբերական համալիրը եւ արտադրել իր սպառազինությունների մի զգալի մասը: Տեխնիկապես ու տեսականորեն դա հնարավոր է, անշուշտ: Հենց գոնե Իսրայելի օրինակն է դա ցույց տալիս: Անապատի վրա ընդամենը 70 տարի առաջ ստեղծված փոքրիկ պետությունը այսօր արտադրում է աշխարհի լավագույն տանկերից մեկը: Աշխարհում մատների վրա կարելի հաշվել այն երկրները, որոնք կարող են իրենց շռայլություն թույլ տալ ու տանկ արտադրել: Էլ չենք խոսում բարձր տեխնոլոգիական զինատեսակների մասին: Իսրայելական թե հետախուզական, եւ թե գրոհային անօդաչուները աշխարհում լավագույնների շարքում են:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը չի կարող տեղի ունենալ առանձին վերցրած: Այն հնարավոր չէ դիտարկել որպես տնտեսության մի առանձին սեգմենտ, ու հենց այդպես էլ, որպես առանձին սեգմենտ՝ զարգացնել ի հեճուկս տնտեսության ընդհանուր վիճակի: Մեր խղճուկ տնտեսությունը չի կարող իր ուսերին վերցնել այնպիսի ռազմարդյունաբերական համալիր, որը կկարողանա զգալի մատակարարումներ անել զինված ուժերին:
Ռազմական արդյունաբերությունը ունի մի հետաքրքիր «բնավորություն»: Տարիներ շարունակ նա նստում է տնտեսության «ուսերին», քամում նրանից ահռելի ռեսուրսներ, սակայն մի պահից սկսած՝ տասնապատիկը վերադարձնում: Այսօր ամբողջ աշխարհում քաղաքացիական տնտեսության մեջ օգտագործվող տեխնոլոգիաների մեծ մասը վերցված են հենց ռազմական մշակումներից: Բայց ամենասկզբում ռազմարդյունաբերական համալիրը «ձրիակերի» պես պետք է նստի տնտեսության ուսերին, տնտեսությունն էլ պետք է համբերատար ու հետեւողականորեն կերակրի այդ «ձրիակերին»: Ընդ որում, որքան շատ ու համեղ «կերակրի», այնքան շուտ կգա այն պահը, երբ ռազմարդյունաբերեւական համալիրը կսկսի փոխհատուցել իր վրա կատարած ծախսերը:
Մենք այսօր էլ որոշակի զենք- զինամթերք արտադրում ենք, սկսած նռնակներից ու ականներից՝ մինչեւ անօդաչու սարքեր: Բայց, օրինակ, մեր անօդաչուները անընդհատ կարիք ունեն արդիականացման, բազմազանեցման: Մեր արտադրած զինատեսակաները անընդհատ մրցակցության մեջ են լինելու աշխարհի լավագույն արտադրատեսակների հետ: Մեր անօդաչուները, օրինակ, պետք է ունենան շատ լավ էլեկտրոնային պաշտպանության համակարգ, որովհետեւ մեր հակառակորդը դրանք վերացնելու համար օգտագործելու է ոչ թե իր մշակած տեխնիկան, այլ, ասենք, իսրայելականը: Այսինքն, մեր անօդաչուները պետք է լինեն իրենց տեսակի մեջ աշխարհում լավագույնը եւ անընդհատ, ամեն ժամ արդիականացվեն, որովհետեւ անընդհատ արդիականացվելու է նաեւ հակառակորդի տրամադրության տակ եղած տեխնիկան:
Մի խոսքով, առանց հզոր, որակապես ու քանակապես զարգացող տնտեսության՝ մեր ռազմարդյունաբերական համալիրը չի կարող կայանալ: Իսկ դա նշանակում է, որ զարգացած տնտեսություն ունենալը ոչ թե հաճույք է, այլ անհրաժեշտություն: Կենսական անհրաժեշտություն: Եվ ամբողջ խնդիրն այն է, որ գործող իշխանությունը այդ գիտակցումը չունի: Կամ եթե ունի, ապա խնամքով թաքցնում է այն: Եթե լիներ այդպիսի գիտակցում, ապա տնտեսությունը չէր նվիրաբերվի մոնոպոլիաներին ու օլիգոպոլիաներին: Եթե լիներ այդպիսի գիտակցում, բիզնեսն ու իշխանությունը այսպես չէին սերտաճի, կոռուպցիան այսպիսի ամուր ու կառուցվածքային բնույթ չէր ունենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Մենք ունենք հարաբերությունների նույն մակարդակը, ինչ նախորդ տարիներին, ինչը ցավալի է