Ռուս փորձագետ. Առանց ուժի չկիրառման սկզբունքի իրականացման Կազանի փաստաթուղթն ակտուալ չէ
Նախքան Կազանի սցենարին անցնելը՝ կողմերը պետք է ժամանակավոր հրադադարի մասին նոր համաձայնության գան, իսկ քանի դեռ դա չկա, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը տարօրինակ է թվում:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Նրա խոսքով՝ նման պանդեմիայի պայմաններում նման համաձայնագրի կնքումը տրամաբանական կլիներ:
«Կազանի փաստաթուղթը, որը, ի դեպ, ժամանակին մերժել է Ադրբեջանը, չունի իրավաբանական ուժ, քանի որ այն չեն ստորագրել կողմերը: Դա ընդամենը Մադրիդյան սկզբունքների շրջանակում հակամարտության կարգավորման տարբերակներից մեկն է: Հայաստանը եւ Ադրբեջանը բանավոր քննադատել են բոլոր առաջարկները, սակայն իրավաբանորեն կողմերի ոչ մեկը դուրս չի եկել պրոցեսից»,-նշեց նա:
Տարասովը նկատեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները մի քանի երկարատեւ հանդիպում են անցկացրել, սակայն չեն ներկայացրել մանրամասները, իսկ այժմ խոսվում է Կազանի փաստաթղթի մասին: «Բացի այդ, այսօր ակնկալվում է տեսահամաժողով Մնացականյանի եւ Մամեդյարովի միջեւ, որն անցկացվում է Ղարաբաղում ընտրություններից անմիջապես հետո: Անհասկանալի է նաեւ այն, թե ինչ նկատի ունի Մոսկվան: Արդյո՞ք Լավրովի հայտարարությունը Երեւանի եւ Բաքվի համար օրակարգ է: Եթե օրակարգում Կազանի փաստաթուղթն է, ապա խոսքը ԼՂՀ շրջանների ազատագրման, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի սահմանման եւ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեի մասին է»,-պարզաբանեց փորձագետը:
Նա նկատեց, որ Ղարաբաղի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը որեւէ հայտարարություն չի արել՝ կապված հակամարտության կարգավորման հետ: Եվ այդ պատճառով այժմ հարցն այն է, թե արդյոք ԼՂՀ-ն կպահպանի իր փաստացի սուբյեկտությունը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...