Վնգստացող դատավորներն ինչպես վնգստացող եղել են, այնպես էլ մնացել են, այդպիսի դատավորները ձեռնտու են իշխանություններին
Ակնհայտ է, որ իրականում չկա պայքար «վնգստացող» դատավորների դեմ, իրական պայքարը հենց այն դատավորների դեմ է, ովքեր սկզբունքային են և իշխանություների պատվերը չեն կատարում, ղեկավարվում են միայն օրենքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների վերաբերյալ հայտարարությանը, ըստ որի «վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք վեշերը պիտի հավաքեն»:
Ըստ փաստաբանի՝ իշխանափոխությունից հետո իշխանությունները պայքարում են արդադատություն իրականացնող դատավորների դեմ: «Եթե դրան համադրենք նաև կարգապահական վարույթի հարուցումը Ազարյանի նկատմամբ, կհասկանանք, թե որն է իշխանությունների իրական նպատակը: Այսինքն այն հայտարարությունները, որոնք արվում են իշխանության կողմից, ըստ որի իրենք իբրև թե պայքարում են, այսպես ասած, վնգստացող դատավորների դեմ, իրական չէ: Ես գտնում եմ, որ գործադիր իշխանությունը վերջին հաշվով պետք է հասկանա, որ գոյություն ունի իշխանությունների տարանջատման սկզբունք և չպետք է միջամտի դատական իշխանության գործունեությանը»,-ասաց նա:
Լուսինե Սահակյանը նշեց, որ պետությունը պետք է ունենա դատավորներ, որոնք պետք է արդարադատություն իրականացնեն, ոչ թե իշխանությունների կամքը: «Վերջին շրջանում տեսանք, որ կան այդպիսի դատավորներ, ցավոք, ինչպես քիչ կային, այնպես էլ քիչ մնացել են: Ոչ մի լավ զարգացում չի սպասվում: Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ ձերբազատվեն իրական արդարադատություն իրականացնող դատավորներից, և իշխանության գործողությունները խոսում են այն մասին, որ դրան հասնելու համար նրանք ամեն քայլի գնում են օրենքներ ու Սահմանադրություն ոտնահարելով»,-ասաց նա:
Խոսելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի՝ նախագահի կողմից ստորագրվելուն, որը վերաբերում է, այսպես ասած, «վեթինգին», Լուսինե Սահակյանն ասաց, որ օրենքը նրանց անհրաժեշտ էր, որպեսզի ինչ-որ օրենքի տակ պատստպարվեն:
«Վնգստացող դատավորներն ինչպես վնգստացող եղել են, այնպես էլ վնգստացող մնացել են, այդպիսի դատավորները ձեռնտու են իշխանություններին, և կյանքը ցույց է տալիս, որ այս իշխանություններն այդ դատավորներին ավելի շատ արտոնություններ են տվել: Անգամ խոսք լինել չի կարող այն մասին, որ պատվեր կատարող դատավորները, ինչպես բնորոշում է Նիկոլ Փաշինյանը՝ վնգստցող դատավորնները, հեռանան իրենց պաշտոններից, ճիշտ հակառակն է»,-հավելեց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը