Կան եւ տարեցներ, եւ մանկահասակ երեխաներ. «Դոմոդեդովոյից» վտարված հայերի հետագա ճակատագիրը դեռ անորոշ է
«Դոմոդեդովո» օդանավակայանում տեղակայված մեր հայրենակիցներին երեկ երեկոյան ադմինիստրացիան վտարել է օդանավակայանի տարածքից, բայց դա կանխատեսելի էր, որովհետեւ բազմիցս զգուշացվել էր, այդ թվում դեսպանատունն էր զգուշացնում, որ այս վիճակը, որը տիրում է օդանավակայանում, չի կարող երկար շարունակվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը:
«Ցավոք սրտի, տեղի ունեցավ այն, ինչ երեկ տեղի ունեցավ, բայց որեւէ բռնություն, որւեէ անշնորքություն տեղի չի ունեցել։ Քաղաքացիները տեղավորվել են տարբեր կացարաններում՝ հոսթելներ, ծանոթների բնակարաններ։ Երեկ երեկոյան 21.30–ին տեղեկացա, որ 12 հոգի մնացել են օդանավակայանում, անմիջապես կապվեցի դեսպանատան հետ, շտապեցի օդանավակայան եւ դեսպանատան հետ որոշեցինք, որ այդ անձանց մենք կտեղավորենք։ Գիշերը ժամը 2–ին, բոլորն արդեն տեղավորված են եղել, որեւէ մեկը դրսում չի եղել։ Նշված 12 հոգին եւ եւս 5 քաղաքացի առավոտյան տեղափոխվեցին այլ կացարան, եւ թե կացարանը, թե սնունդը կապահովի դեսպանատունը»,–ասաց նա։
Հարցին, արդյոք տեղեկություն կա՞, թե երբ կլինի դեպի Հայաստան թռիչքը, Ներսեսյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ, որեւէ հստակ օր եւ ժամ նշված չէ, թե երբ կլինի թռիչքը եւ այդ տեղեկատվությունը հնարավոր է ստանալ միայն դեպանատան պաշտոնական կայքում։ Քանի դեռ դեսպանատան պաշտոնական կայքէջում նման տեղեկություն հրապարակված չէ, որեւէ մեկը չի կարող հաստատ ասել, թե երբ եւ որ ժամին այն կլինի։ Այդ հրապարակումից նաեւ պարզ կլինի թռիչքի մանրամասները՝ տոմսերով կլինեն, թե նախորդ անգամվա նման սոցիալական փաթեթի շրջանակում, ամսի 6–ի թռիչքը հիբրիդային է եղել՝ կեսը վաճառվել է, կեսը դեսպանատան կողմից։ Կախված է նրանից, թե ինչպիսի թռիչք կտրամադրվի»։
Ներսեսյանը կոչ արեց, որպեսզի մեր պետությունը չանտեսի Հայաստան վերադառնալ ցանկացող հայրենակիցների խնդրանքը. «Պետությունը պետք է օպտիմալ ժամկետներում փորձի նրանց տեղափոխել Հայաստան։ Այո դեսպանատունն ամեն ինչ անում է, այո, օդանավակայանն ինչքան կարողացավ հանդուրժեց, այո, մենք մաքսիմում մեր հնարավորությունների սահմանում օգնում ենք, բայց պետությունը պետք է էվակուացնի իր քաղաքացիներին։ Ամեն օր հարյուրավոր հայեր սպասում են Հայաստան վերադառնալուն»։
Ներսեսյանը նաեւ նշեց, որ քաղաքացիների մեջ կան եւ տարեցներ եւ մանկահասակ երեխաներ եւ ամենայն հավանականությամբ դա հաշվի կառնվի եւ առաջնահերթությունը կտրվի նրանց։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը