Այսօր Հայաստանում տուրիզմն ինֆարկտ ստացած է, եթե ուզում եք՝ չմեռնի, պետք է իսկապես օժանդակություն լինի. գործարար
Այսօրվա դրությամբ կառավարության 12-13 կետանոց փաթեթից մեզ հասել է միայն մեր աշխատողների եկամտային, հարկի մուծման օժանդակությունը. 20 օր առաջ մեզնից հաշվեհամար են ուզել, մինչ օրս այդ օգնությունն էլ, թեկուզ չնչին է, դեռ չի եկել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, բողոքի ակցիայի ժամանակ նշեց ուղեւորափոխադրումներով զբաղվող «Ուրարտու 17» ընկերության տնօրեն Մայիս Մելիքյանը:
«Այսօր Հայաստանում տուրիզմն ինֆարկտ ստացած է, եթե ուզում եք՝ չմեռնի, պետք է իսկապես օժանդակություն լինի: Մենք պետությունից ակնկալում ենք առանձին աջակցություն որպես առանձին ոլորտ»,-ասաց նա:
Իր հերթին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց. «Տուրիզմը չի մեռնելու, չի մեռել, ապրելու է եւ ապրեցնելու է մնացած ոլորտները: Պարզապես զբոսաշրջության ոլորտի համար առանձին միջոցառման կարիք կա: Ոլորտը փլուզումից պետք է փրկել եւ պահպանել»:
Նա առաջարկեց, որ աջակցության վարկերը այս ոլորտի համար պետք է լինի ոչ թե երկու, այլ երեք տարի ժամկետով, եւ պետք է առնվազն 12 ամիս արտոնյալկ ժամանակահատված ունենան. «Այսինքն վարկի մարումը սկսվի մեկ տարի հետո: Զբոսաշրջության ոլորտի նկատմամբ չպետք է կիրառել տարեկան շրջանառության չափանիշը նույնպես:
Շատ տրանսպորտային ընկերություններ կան, որ նոր են, տեսնելով, որ խոստումնալից բիզնես է, աշխատել են, վարկ են վերցրել, բերել տրանսպորտային պարկ են ձեւավորել, իսկ հիմա կանգնած են սկանկացման առջեւ:
Մեխակ Ապրեսյանի վերլուծություններով, ոլորտի իրական վերականգնումը կսկսվի հաջորդ տարվա ապրիլից: Միայն հրաշք տեղի ունենալու դեպքում ոլորտի վերականգնումը կլինի աշնանը, ապա նոյեմբերին, ձմռան սեզոնով պայմանավորված` կրկին կմարի եւ եկող տարի ապրիլից նորից կսկսվի վերականգնվել: Այսօր գործող կարգավորումներով` արտոնյալ վարկերը կարող են ուղղվել հարկային պարտավորությունների կատարմանը, աշխատավարձերի եւ վարձավճարների մարմանը:
Բայց կարեւոր է հաշվի առնել, որ այս ոլորտի սուբյեկտները`տրանսպորտային օպերատորներ, միջոցառումների կազմակերպիչներ, մշակութային որոշ օջախներ այլն, ավելի բարձրակարգ ծառայություններ ապահովելու համար ներդրումներ են կատարել:
Կառավարության երրորդ միջոցառմամբ, որը վերաբերվում է փոքր եւ միջին բիզնեսին եւ որում հիմնականում ընդգրկված է զբոսաշրջության ոլորտը, կառավարության ծրագրերից կարող են օգտվել 24-500 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները: Մեխակ Ապրեսյանը գտնում է, որ զբոսաշրջության ոլորտի նկատմամբ այս չափանիշը չպետք է կիրառվի, քանի որ ոլորտում շրջանառությունը մեծամասամբ մինչեւ 24 միլիոն դրամն է, օրինակ, տրանսպորտային ընկերությունները: Քանի որ բանկերից առնվազն մեկ տարով վարկային արձակուրդ ակնկալելն իրատեսական չէ:
Մեխակ Ապրեսյանը գտնում է, որ կառավարությունը պետք է վերանայի որոշ ծրագրեր, հավելումներ կատարվեն դրանցում: Կառավարության ծրագրերում նաեւ տեխնիկական խնդիրներ կան, որոնք, օրինակ, առողջարաններին, միջոցառումների կազմակերպիչներին, «Մեգերյան կարպետ» ընկերությանը եւ ոլորտի հետ առնչություն ունեցող այլ օղակների թույլ չեն տալիս մասնակցել կառավարության ծրագրերին: Տուրիզմի հայկական ֆեդերացիան գրավոր առաջարկը ներկայացրել է կառավարություն` էկոնոմիկայի նախարարությանը, հույս ունեն, որ դրական լուծումներ են ստանալու:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը