Մարտի 14-ից մինչև այսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի. ԱԳ նախարարի տեղակալ (տեսանյութ)
ՀՀ քաղաքացու՝ հայրենիք վերադարձն առաջնային խնդիր է մեզ համար: Մենք պետք է ապահովենք նրանց վերադարձն ու անվտանգությունը: Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ ներկայացնելով COVID-19-ի պայքարի շրջանակում ԱԳ նախարարության հիմնական աշխատանքները:
Ադոնցը նշեց, որ նախարարությունն ապահովում է ՀՀ բոլոր այն քաղաքացիների ցանկությունը, որոնք գտնվում են արտերկրում և ուզում են վերադառնալ հայրենիք: Նրա խոսքով՝ կարևոր է նաև, որ կարգավորեն բեռնափոխադրման հարցերը, քանի որ համավարակի ընթացքում ներկրվում են նաև առողջապահական պարագաներ, որոնց անհրաժեշտությունը խիստ կարևոր է:
«Մարտի 14-ից մինչև այսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի, աշխարագրությունը բավական լայն է: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության, պարետատան, Առողջապահության նախարարության, Քաղավիացիայի կոմիտեի համագործակցությամբ»,- ասաց ԱԳ փոխնախարարը:
Ադոնցը նշեց, որ հաճախ են լինում վերադարձի հետ կապված խնդիրներ, օրինակ՝ կարող է թռիչքը ձգձգվել, բայց ըստ նրա՝ պատճառներն օբյեկտիվ են, քանի որ գործողությունները բազմաշերտ են:
«Այս գործընթացում մոտ 200 դիվանագետ է ներգրավված, որոնք աշխատում են արտերկրում: Բացի նրանց գործողություններից, այլ գործողություն չի կարող արդյունավետ լինել»,-նշեց նախարարի տեղակալը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը