Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանություն Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել Սահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ Ֆիդան Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունը Երկու զոհ ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներ Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրը Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարում

Կորցրած գումարներ՝ ուշացող արդարությունՋեյ Դի Վենսի այցը Հայաստան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ էր. ԱՄՆ դեսպանությունՀայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրելՍահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքըԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում․ ՖիդանԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելCPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորումԳլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունըՂրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվելԵրկու զոհ ավտովթարի հետևանքովՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով դեպի ՀՀ հացահատիկի մատակարարումը կանոնավոր է դարձել․ Ռուսական երկաթուղիներԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունիՂազախստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարելՄի շարք հասցեներում լույս չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՔարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վնասվել են ավտոմեքենաներԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Կանադայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի չեղարկման օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանըՀրդեհ անվադողերի վերանորոգման կետումՄիացյալ Նահանգներն ուզում է պատերազմը դադարեցնել մինչև ամառՁերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետի եղբայրըՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԵրևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ. կդիտվի մառախուղԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ռոտերդամի մրցաշարումTeam-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածովԵթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ ՎենսԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա ԿալասՊատերшզմը կարող է ավարտվել մի քանի ամսից․ Դոնբասի հարցը մնում է չլուծված․ ԶելենսկիՇրջանառության մեջ կդրվի «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները․ ԿԲՀամերգ՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրբ կակտիվանա YouTube-ի դրամայնացումը Հայաստանում․ նախարարը ժամկետ է նշելՏոտենհեմը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչինՄենք որոշել ենք իջեցնել փառատոնի վարագույրը, որը անցկացվում է արդեն 10 տարիՔառասուն-ականները մեր կյանքի ամենահոգնեցուցիչ տարիներն ենՍուրճը նվազեցնում է լյարդի քաղցկեղի ռիսկըԼեոյի դեմ պաշտպանվելու որևէ հստակ բանաձև գոյություն չկաՍպերցյանը վնասվածք է ստացել«Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչներըՀենրի VIII-ի և Կատրին Արագոնացու կախազարդն արդեն Բրիտանական թանգարանում էՀրաձգnւթյnւն՝ Անապայի տեխնիկումում, կա զnհ և վիրավnրներՌոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններումՖրանսիայում ՀՀ դեսպանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը ապահովելու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության ծրագիրը պատերազմի հայտարարում է Հունգարիային. ՕրբանՔարաթափում Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)Խորհրդակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների որոշման շուրջ․ ԼարիջանիՔրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ
Հայաստան

«Երկիր Ծիրանի»-ն դատի է տալիս Տարոն Մարգարյանին

Հայտարարություն
Տարոն Մարգարյանի դեմ դատական գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ


2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում հորդառատ անձրեւի պատճառով խափանվել էր մայրաքաղաքի ճանապարհային երթեւեկությունը: Երեւանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտան կաթվածահար էր եղել: Փակ շուկայի հարեւանությամբ գտնվող թունելը դարձել էր անանցանելի: Թունելում արգելափակված ավտոբուսից եւ մեքենաներից բարեբախտաբար հնարավոր է եղել տարհանել ուղեւորներին։ Երեւանի Լենինգարդյան փողոցում ջրհեղեղի հետեւանքով նույնպես մեքենաները արգելափակվել էին: Երեւանի Նոր- Նորք վարչական շրջանում տեղի էր ունեցել հենապատի փլուզում, որի հետեւանքով վնասվել էր միայն ավտոմեքենա, ուղեւորները բարեբախտաբար չէին տուժել:
Այս փաստերը եւս մեկ անգամ ընդգծում են, որ Երեւանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն: Արտակարգ իրավիճակի դեպքում հորդառատ անձրեւը կարող է պատճառ դառնալ ոչ միայն ավտոմեքենաների արգելափակման, շենքերի և շինությունների, գույքի վնասման, այլ նաեւ մարդկային զոհերի:
Անձրեւատարերի ոչ բավարար լինելը, առկա ջրահեռացման համակարգի ոչ պատշաճ շահագործումը ` աղտոտված (խցանված) լինելը, ճարտարապետա-շինարարական նորմերի կոպիտ խախտումներով Երեւանի կառուցապատումը հանգեցրել է ջրահեռացման համակարգերի բացակայության` ջրահեռացման համատարած խափանման:
2007 թվականից առ այսօր շուրջ 100 միլիոն եվրոյի վարկ է տրամադրվել Երեւանում ջրային տնտեսության ոլորտը բարելավելու համար (ջրամատակարարման և ջրահեռացման):
Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել Երեւանում աղբահանության եւ սանիտարական մաքրման գործառույթների (աշխատանքների) իրականացումը :
Երեւանի քաղաքապետարանի «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը, որն իր գործունեությունն է իրականացնում «Վեոլիա» ընկերության հետ, վարձակալության պայմանագրի համաձայն պատասխանատու է Երեւանում ջրամատակարարման եւ ջրահեռացման գործառույթների (աշխատանքների) իրականացման համար:
Երեւանի քաղաքապետարանում եւ 12 վարչական շրջաններում միաժամանակ գործում են` կոմունալ տնտեսության, ճարտարապետության եւ քաղաքաշինության, շինարարության եւ բարեկարգման, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության, վերահսկողության եւ բնապահպանության վարչություններ: Այս վարչական մարմինների գործունեությունը ղեկավարում է Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանի կողմից թույլ տրված ապօրինությունների` տարիներ շարունակ անգործության, հանրային գումարների յուրացման եւ այլ անօրինականությունների հետեւանքով արձանագրվել է՝ Երեւանում ջրահեռացման համակարգերի բացակայություն: Երեւանի քաղաքապետը եւ քաղաքապետի թվով չորս տեղակալները՝ իրենց լիազորությունների ու պարտականությունների շրջանակում ունեալով համապատասխան վարչակազմ եւ միջոցներ, չեն ապահովել հորդառատ անձրեւից առաջացող ջրային հոսքի անխափան հեռացումը, ինչը 2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում հանգեցրել է ջրհեղեղի, որից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:
Հաշվի առնելով, որ բազմաթիվ երեւանցիներ տուժել են Երեւանի քաղաքային իշխանությունների հանցավոր անգործությունից` նրանց պատճառվել է էական վնաս,եւ հաշվի առնելով, որ հորդառատ անձրևները կարող են կրկնվել ու տեւել մի քանի օր, ինչը կարող է պատճառ դառնալ նաեւ անդառնալի վնասների ու կորուստների:
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել դատական գործընթաց Երեւանի քաղաքային իշխանության անունից հանդես եկող Տարոն Մարգարյանի անօրինական գործունեության դեմ:
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության լրատվական ծառայություն
15 հունիս, 2017
Երեւան