Նիկոլ Փաշինյանը հիասթափված է նաեւ իր ընկերներից եւ բարեկամներից
Հիասթափության առանձին խումբ են ընկերներն ու բարեկամները, որոնք մտածում են, որ իրենց կյանքում կարծես շոշափելի բան չի փոխվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասում են՝ երեկ, նախորդ օրը ընդամենը պատգամավոր էր, դրանից առաջ լրագրող էր, դրանից առաջ բանտարկյալ էր, էսօր վարչապետ է, բայց իրենց կյանքում կարծես շոշափելի բան չի փախվել:
Իմ տեսակետից դա լավ է, որովհետեւ արդյունավետ է այն իշխանությունը, որ կարողանում է առաջին հերթին սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին:
Այս առումով մենք նույնպես բավականին արդյունավետ ենք գործել, բայց սա իր հետ բերել է որոշակի լարվածություններ, հիասթափություններ, նաեւ հաշվի առնելով կողքից ճնշումները: Որովհետեւ կողքից մարդկանց ասում են՝ ընկերդ չէ՞ր, էս 2 տարվա մեջ քեզ համար ի՞նչ է արել, քեզ համար մի բան արած կա՞»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իր տեսակետից լավ է, որ ինքը ոչ մի բան չի արել զուտ որպես ընկեր: «Որովհետեւ եթե մենք պետք է անենք մեր ընկերների ու բարեկամների համար, հիմա հարց, բա էն մնացածը, որ մեր ընկերները, բարեկամները չեն, իրենց համար ով եւ ինչպես պետք է անի»,-ասաց վարչապետը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը