Հայաստանյան խնդիրները հորով-մորով անելուց հետո Փաշինյանը սեւեռվել է Սփյուռքի վրա. նա հիասթափված է
Հիասթափության աղբյուր կարող են լինել եւ են Սփյուռքի մեր շատ սիրելի որոշ կառույցներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետեւ բավականին երկար ժամանակ Սփյուռքի մի շարք կառույցներ եղել են միջնորդ Հայաստանի կառավարության եւ Սփյուռքի միջեւ խոսակցության: Այսօր այդ երեւույթը փոխվում է, որովհետեւ այսօր ես հիմա խոսում եմ ու չկա բաժանում՝ ես Սփյուռքի հետ եմ խոսում, թե Հայաստանի: Այս ժամին ասենք Հայաստանն է ներգրավված, իսկ գիշերը ներգրավված կլինի Սփյուռքը: Բայց ընդհանուր առմամբ կա կառուցվածքային մի պրոբլեմ, որը որքան շուտ արձնագրենք, այնքան ճշգրիտ կլինենք Սփյուռքի հետ մեր քաղաքականության մեջ: Օրինակ, 30-40 տարի առաջ Սփյուռքի 90 տոկոսը կապված էր այս կամ այն սփյուռքյան կազմակերպության հետ: Այսինքն ինստիտուցիոնալ կառուցվածք գոյություն ուներ: Վերջին 40 տարում, ինչ-որ տեղ դժբախտաբար այս տրամաբանությունը փոխվել է: Հիմա հակառակն է, Սփյուռքի 10 տոկոսն է սփյուռքյան կազմակերպությունների տրամաբանության մեջ, իսկ 90 տոկոսը դուրս է մնացել այդ կառուցվածքային տրամաբանությունից: Որքան շուտ դա արձանագրենք, այնքան արդյունավետ կդարձնենք մեր հարաբերությունները Սփյուռքի հետ»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօրվա վիճակն ավելի է բարդացնում խնդիրը:
Նրա խոսքով, հեղափոխությունից հետո իրենք Սփյուռքի հետ խոսում են ուղիղ, ինչը լավ է. «Բայց դա իր հետ բերում է պրոբլեմներ»,-ասաց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը