Fitch-ը վերանայել է Երեւանի էմիտենտ դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «կայունից» «բացասական»
Fitch միջազգային վարկանշային գործակալությունը վերանայել է Երեւան քաղաքի էմիտենտ դեֆոլտի ազգային արժույթով եւ արտարժույթներով երկարաժամկետ վարկանիշը «կայունից» «բացասական» եւ հաստատել «BB-» մակարդակի վրա: Էմիտենտ դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է «В» մակարդակի: Այս մասին ասվում է գործակալության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Fitch-ը վերանայել է Հայաստանի կառավարության արտարժույթով, ինչպես նաեւ ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները` դրանք պահպանելով «BB-» մակարդակի վրա, «դրականը» փոխարինելով «բացասական» հեռանկարով՝ պայմանավորված կորոնավիրուսի ազդեցությամբ:
Երեւան քաղաքի վարկանիշի հաջորդ վերանայումը նախատեսվում է մայիսի 22-ին, Fitch-ն ակնկալում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջիկա ամիսներին իրավիճակը կարող է վատանալ՝ տնտեսական ակտիվության թուլացման, կառավարության կողմից սահմանափակող միջոցառումների պահպանման կամ երկարաձգման ֆոնին:
Fitch-ը Երեւանը դասակարգում է որպես B տեսակի ենթաազգային կառույց, ինչը նշանակում է, որ պարտքի սպասարկումը պետք է փակել դրամական հոսքերի հաշվին տարեկան կտրվածքով: Ուստի ռիսկի պրոֆիլը գնահատվում է որպես «ավելի թույլ մակարդակ», ինչն արտացոլում է «ավելի թույլ մակարդակի» չորս առանցքային գործոն՝ եկամուտների կայունություն եւ հարմարեցում, ծախսերի հարմարեցում եւ պարտքային պարտավորությունների ճկունություն, իրացվելիություն:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը