Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ Արմանի կողմից դա տգեղ քայլ էր. Ազիզյանը՝ Ծառուկյանի հայտարարությունների և վախենալու մասին Նոայի ձմեռային մարզական հավաքը մեկնարկել է Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման Լոռու 70 բնակիչ քրեական գործով տուժող է ճանաչվել Թվայնացումը Կադաստրի կոմիտեի օրակարգում է․ ի՞նչ է արձանագրվել 2025–ին Վազգեն Թևանյանը «Pro Wrestling League 2026»-ում 5-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկին Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը Սկանդալ, բոյկոտ և դրամատիկ հանգուցալուծում. Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիր Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի Իսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Յոնաս Կաուֆմանը հայտարարել է, որ այլևս չի երգելու ԼոնդոնումՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակԱրմանի կողմից դա տգեղ քայլ էր. Ազիզյանը՝ Ծառուկյանի հայտարարությունների և վախենալու մասինՆոայի ձմեռային մարզական հավաքը մեկնարկել էՆիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանԹրամփն իր ծրագրերին դեմ երկրների համար մաքսատուրքեր է սահմանումԼոռու 70 բնակիչ քրեական գործով տուժող է ճանաչվելԹվայնացումը Կադաստրի կոմիտեի օրակարգում է․ ի՞նչ է արձանագրվել 2025–ինՎազգեն Թևանյանը «Pro Wrestling League 2026»-ում 5-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկինՄահացել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի համառեժիսոր Ռոջեր ԱլերսըԱյսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստըՄիջադեպ BBC-ի եթերից առաջ. Ռունին բացահայտել է իր առողջական խնդիրըՍկանդալ, բոյկոտ և դրամատիկ հանգուցալուծում. Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիրՄի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման ԾառուկյանՄարդիկ ընտանի կենդանիներին ընկալում են որպես ընտանիքի անդամԳյումրիում անցկացվում է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու առաջին ուսումնամարզական հավաքը Ինձ վրա հույս մի դրեք, ես չեմ պատրաստվում նկարահանվել սերիալներումԿամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրությունԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունիԿալիֆոռնիայում տղամարդը սպանել է 17-ամյա դստերը և կնոջըԻսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելՏոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox NewsՌուսաստանում կասեցվել է այն ծննդատան աշխատանքը, որտեղ 9 նորածին է մահացելԼա լիգա. Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց Ռեալ ՍոսյեդադիցՄրցավար Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարինՌուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդովՎաշինգտոնը քննարկում է բրիտանացի հրեաներին ապաստան տրամադրելու հնարավորությունըԳրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը պատմություն կկերտի. ՊեսկովԻրանում կոտրել են պետական ​​հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձըԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցովԱրամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Համալիրի տնօրենը՝ համերգի ժամանակ Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասինԵղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողինՊուտինը Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» մասնակցելու հրավեր է ստացելՀալեպի միջազգային օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքըԶանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ինչ է. մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու. ՌուբինյանԹուրքիայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվելԴիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել էՎալերիյ Օսպիյանն ու կինը հրավիրվել են դատախազությունՊակիստանի Կարաչիի առևտրի կենտրոնում հրդեհից զոհվել է առնվազն 14 մարդՊուտինն առայժմ Վենեսուելայի ժամանակավոր նախագահի հետ շփվելու ծրագրեր չունի. ՊեսկովԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՊուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». ՊեսկովՃապոնիայի վարչապետը հունվարի 23-ին լուծարելու է խորհրդարանի ստորին պալատըԹուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը, մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ. Ռուբեն ՌուբինյանՄենք ինչի համար ենք անհավասար պայմաններ ստեղծում մեր զինված ուժերում․ Գեղամ ՆազարյանՌուսաստանը կարող է երկարաձգել Հայաստանից ժամանած ուղևորաբեռնափոխադրողների կացության ժամկետըԵվրոպական առաջնորդները խմբային չաթում քննարկում են Թրամփի քաղաքականությունը
Հայաստան

Կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը. Մարգարիտա Գրիգորյան

Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հրաժարական է տվել: Ստորեւ ներկայացնում ենք նրա պաշտոնական հայտարարությունը:

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ ու հեռուստադիտողներ

Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը եւ անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների եւ հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարեւորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը։ Ինքս եմ պատասխանատու եղել տվյալ շրջանում իրականացված բազմաթիվ հանրային միջոցառումների, տոնակատարությունների, արտակարգ միացումների համար, կիսել եմ իմ աշխատակիցների հետ շնորհակալության եւ գովեստի խոսքերը։ Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը։

Իմ ղեկավարության տարիներին Հանրային հեռուստաընկերությունում աննախադեպ փոփոխություններ են եղել․ եթերում սեփական արտադրանքի բազմակի ավելացում, վարկանիշի շարունակական բարձրացում՝ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, գերժամանակակից թվային արխիվի հիմնում, տարածքների կապիտալ վերանորոգում ու բարեկարգում, հասարակական, կրթական, մշակութային ծրագրերի հանրահռչակում, հարյուրավոր հեռուստաֆիլմերի, տասնյակ նոր եւ նմանը չունեցող, գրական գործերի հիման վրա նկարահանված հեռուստասերիալների եւ հաղորդումների պատրաստում։ Դրանց վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել պետական ու հասարակական կառույցներից, հանրային ու քաղաքական գործիչներից։

Իմ աշխատանքի գլխավոր արդյունքը իմ եւ Հանրայինի գործընկերներն են՝ ներսում եւ դրսում։ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները հենց այս օրերին ապացուցեցին, որ մասնագիտական որակները, անկախ տեխնիկական թերություններից, գլխավորն են։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հանրայինի բոլոր աշխատակիցներին, իմ գործընկերներին՝ եթերին նվիրվելու համար։ Գիտեմ, որ այստեղ մնում են մարդիկ, որոնք անխափան իրագործելու են ծրագրերն ու նպատակները։ Այս յոթ տարիների ընթացքում մենք միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել եւ վստահ եմ, որ եթերից հետեւելու եմ, թե ինչպես են իմ գործընկերները շարունակում հայկական հեռուստատեսության լավագույն ավանդույթները եւ ձեւավորում նորերը:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում գործող բոլոր լրատվամիջոցներին, ՀԿ-ներին, պետական ու միջազգային կազմակերպություններին համատեղ աշխատանքի համար, ինչպես նաեւ Հանրայինի աշխատանքի առողջ քննադատության համար։ Այս օրերին ես համոզվեցի, որ հեռուստատեսային իրական պրոֆեսիոնալների կարծիքներն ու տեսակետները համընկնում են իմ անձնական կարծիքի հետ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ անմիջական ղեկավարներին՝ դժվար օրերին օգնելու եւ խորհուրդներ տալու համար։ Իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կարեւորել եմ կայունությունը, սեփական կարծիք ունենալու եւ արտահայտելու իրավունքը, նախընտրել եմ քիչ խոսել ու շատ աշխատել։ Այս սկզբունքներն ինձ կուղեկցեն հաջորդիվ՝ նոր աշխատանքում նոր նախագծեր իրականացնելիս։

Առողջություն բոլորիս, կտեսնվենք։