Պարետատունը ձեռնարկում է բոլոր քայլերը համաճարակային իրավիճակը վերահսկելի պահելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
Պարետի ցուցումները պարտադիր են Պարետատան կազմի, պետական կառավարման մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուժերի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար։
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ պարետի մամուլի հետ կապերի պատասխանատու Տիգրան Աբրահամյանը:
Նա տեղեկացրել է, որ հանրապետությունում համաճարակային վիճակը վերահսկելի է, և պարետատունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակը վերահսկելի պահելու ուղղությամբ:
«Առայսօր արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի 7 դեպք, ընդ որում երկու քաղաքացիներ արդեն առողջացել են: Այս պահի դրությամբ մեկուսացման համար նախատեսված վայրերում ունենք 25 քաղաքացիներ, իսկ թեստավորումների թիվը 141 է: Ի դեպ, պարետատան թեժ գիծը մեկ օրվա ընթացքում մոտ 40 զանգ է ստանում՝ հիմնականում Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղաշարժերի, բեռնափոխադրումների և այլ հարցադրումներումների վերաբերյալ»,-մասնավորապես ասել է Տ. Աբրահամյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը