Ովքեր դեռ չեն հավատում, պետք է հիասթափեցնեմ․ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը
Այսօր կանդրադառնամ մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթներից համարվող այգեգործության զարգացմանը և մասնավորապես կխոսեմ մի քանի կարևոր վիճակագրական թվերի, սպասվելիք անելիքների մասին: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես գիտեք, մենք հայտարարել ենք 10 հազար հեկտար նոր այգիներ (նուռ, կիվի, ընկույզ, տանձ, արքայանարինջ և այլն) տնկելու և գյուղատնտեսության այդ ճյուղը, որը համարում եմ մեր տնտեսության ունեցած ներուժի ծանրակշիռ և դեռևս ամբողջությամբ չիրացված ոլորտը, որակական նոր մակարդակի հասցնելու մասին:
Որպես համեմատություն՝ նշեմ, որ Արցախում ներկայումս այգիների ամբողջ քանակն ավելի քիչ է՝ 6.800 հա (դրանից 1700 հա-ը՝ խաղող, 2150 հա-ը՝ նուռ), որի զգալի մասը տնկվել է 2008-2019թթ.-ին: Եթե, օրինակ, 2007թ.-ին հանրապետության ողջ տարածքում տնկվել է ընդամենը 50 հա այգի, 2008թ.-ին այդ թիվը հասցրել ենք 350 հա-ի, իսկ միայն 2019թ.-ին այն կազմել է 1210 հա, որից 790 հա-ը՝ նուռ:
Տունկը հիմնականում իրականացվել է այն տարածքներում, որոնք պետական եւ բարեգործական աջակցությամբ դարձել են ոռոգովի: Տնկիների մեծ մասն անվճար հիմունքներով տրամադրել է պետությունը. պետական մեծ աջակցություն է սպասվում այդ տնտեսություններին նաև կաթիլային համակարգի տեղադրման գործում: Իսկ որպեսզի զերծ մնանք շահարկման հերթական առիթից, տեղեկացնեմ, որ այդ ծրագրի շահառուները մեր ավելի քան 300 հայրենակիցներն են:
Այս քաղաքականությունը, ինչպես արդեն նախանշել ենք, ոչ միայն շարունակական է լինելու, այլև տրամադրվող պետական հատկացումների հաշվին մեծացվելու են ծավալները, ոռոգովի տարածքները և, ամենակարևորը, հանրային հաշվետվողականությունն ու ծրագրից օգտվելու պայմանների թափանցիկությունը: Ովքեր դեռ չեն հավատում, պետք է հիասթափեցնեմ՝ հայտարարելով, որ անաչառ կառավարումն ու հավասար հնարավորությունները ստեղծվելու են բոլորի համար: Իսկ փոխարենը լինելու ենք խիստ, պահանջկոտ ու հետևողական:
Ես հավատում եմ Արցախի ծաղկուն ապագային. մենք այն տեսանելի կդարձնենք միասին:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...