Ոչ վենդետա կարող ես անել, ոչ էլ «սամասուդ»
Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր լայվ միայն ու միայն տխրելու եւ պետության համար անհանգստանալու լուրջ առիթ է տալիս: Աշխարհի բոլոր երկրները լուրջ հետեւություններ են անում համավարակի այս օրերին, սակայն նույնը չի կարելի ասել Հայաստանի ներկա իշխանությունների մասին:
Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ, շարունակում է ատելություն տարածել եւ սերմանել: Բարեբախտաբար նա այսօր համակիրների բանակ չունի, բարեբախտաբար ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը սկսել են ճանաչել նրան:
Եւ ինչպես չանհանգստանալ մի երկրի եւ նրա ժողովրդի համար, որի առաջին դեմքը արտակարագ դրության ժամանակ, համավարակի պայմաններում լայվ է մտնում եւ սպառնում սպանել, սամասուդ անել, ունեցվածքի վերաբաժանում անել:
«Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու եւ սամասուդ անելու, եւ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել»,- սա Նիկոլ Փաշինյանի խոսքերն են: Որեւէ լուրջ մարդ, որեւէ իրեն հարգող մարդ նման հայտարարությունից հետո այլեւս չի կարող ոչ միայն լուրջ, այլ ամենահամեստ հույսերը կապել նման ղեկավարի հետ:
Եւ ինչպես չանհանգստանաս երկրի եւ նրա ժողովրդի համար, երբ թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է, թե մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք աչք փակենք, որ իրենք կարողանան տներից հանել եւ փողոցում սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին:
Մի՞թե սա 21-րդ դարի քաղաքակիրթ պետության ղեկավարի խոսք է, իհարկե՝ ոչ: Այսպես հիմա անգամ բարձր դասարանցիները չեն խոսում, երբ հարաբերություններ են պարզում դպրոցի ծածուկ անկյուններից մեկում: Չեն խոսում, քանի որ գիտեն, որ յուրաքանչյուր արտահայտության եւ խոսքի համար պետք է պատասխան տան:
Մնում է Նիկոլ Փաշինյանին հուշել, որ ոչ կարող է վենդետա անել, ոչ սատկացնել, ոչ էլ սամասուդ անել: Իրավիճակ է փոխվել: Վաղուց է այդ իրավիճակը փոխվել:
Հիմա «հեղափոխությունը» արդեն հասել է իր տրամաբանական հաջորդ հանգրվանին: Նիկոլ Փաշինյանը սկսել է թշնամիներ փնտրել հենց իր շրջապատում, հենց իր թիմում: Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկինները ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ» եւ եկել է ժամանակը նրանց զտելու:
Ինչ վերաբերում է «Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին» օրենքին, ապա այն կամայական կիրառելու դեպքում պետությանը ծանր հարված կհասցվի: Բայց այս դեպքում եւս պնդում ենք, դա էլ չի կարող լինել: Ոչ ժողովուրդը թույլ կտա այդ ապօրինի եւ վտանգավոր քայլը, ոչ էլ միջազգային կառույցներն ու կազմակերպությունները:
Ավելին, սահմանադրական հանրաքվեն անցկացվելու դեպքում կրկին տապալվելու է: Եւ եթե այս ամենից հետո Նիկոել Փաշինյանը կրկին փորձի երկիրը պառակտելու ճանապարհով հանրաքվե իրականացնի իրեն ենթակա ՍԴ ձեւավորելու համար, ապա միանշանակ պարտվելու է, շախմատային լեզվով ասած՝ մանկական մատ է լինելու:
2018-ի ապրիլ-մայիսի համեմատ իրավիճակը Հայաստանում փոխվել է, այն էլ կտրուկ: Ափսոս, որ այս մասին ոմանք դեռ չգիտեն:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը