Իշխան Զաքարյան. Արցախի հաջողություններն անկասելի են
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի շնորհավորական ուղերձը Արցախի հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին
Հարգելի՛ պարոն Հարությունյան,
Շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Դուք ստանձնում ենք նախագահի պաշտոնը բարդ փուլում, երբ պահանջվելու է մեծ ջանք ու կամք՝ խնդիրները հաղթահարելու համար։ Ի պաշտոնե կոչված եք կյանքի կոչել ծրագրեր, որոնք կամրապնդեն Արցախի պետականությունը և կբարձրացնեն արցախցու բարեկեցությունը մակարդակը։
Բարձր եմ գնահատում Ձեր զուսպ արձագանքը՝ այդքան տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, և Ձեր պատրաստակամությունը՝ աշխատել Արցախի բոլոր ուժերի հետ։ Հաղթանակը մարտի դաշտում է, հաղթանակը տնտեսական հաջողությունների մեջ է, հաղթանակը ներքին համերաշխության մեջ է։
2019 թվականին Արցախում կայացած համահայկական խաղերի փառահեղ մեկնարկը ևս մեկ կարևոր հաղթանակ էր՝ թերահավատության հանդեպ։ Համահայկական խաղերը Արցախի հողի վրա մեկտեղեցին համայն հայության ջանքերը, հույզերը, հույսերը։
Հարգելի՛ պարոն Հարությունյան, անկեղծորեն սպասում եմ մեր առաջիկա հանդիպումներին, երբ հնարավորություն կունենամ ոչ միայն անմիջականորեն շնորհավորելու Ձեզ, այլև՝ միասին քննարկելու համահայկական նշանակության մի շարք նոր ծրագրեր։
Պատրաստ եմ իմ ողջ փորձը, կապերը և հնարավորությունները ներդնել դրանք կյանքի կոչելու համար։ Արցախի հաջողություններն անկասելի են։
Իշխան Զաքարյան
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...