Ղարաբաղում անցկացվել են դեմոկրատական եւ մրցակցային ընտրություններ․ ՀՀ ԱԳՆ
Ղարաբաղում անցկացվել են դեմոկրատական եւ մրցակցային ընտրություններ։ Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով նախօրեին անցկացված նախագահական ընտրությունների մասին։
Նա նշեց, որ Ղարաբաղի ժողովուրդը իր մանդատը տվել է նորընտիր իշխանություններին՝ անվտանգության ապահովման եւ խաղաղ բանակցություններում Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ներկայացնելը շարունակելու համար։
«Այս առումով ընտրությունները ունեն կարեւոր նշանակություն՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղ գործընթացի կարգավորման տեսակետից։ Հայաստանի իշխանությունները Արցախի ժողովրդից նրան համաշխարհային գործընթացում ներկայացնելու մանդատ չունեն։ Հայաստանի իշխանությունները եղել եւ մնում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորներ եւ կշարունակեն կառուցողական մասնակցությունը խաղաղ գործընթացում, սակայն գործընթացը շոշափում է հարցեր, որոնք ունեն կենսական նշանակություն Արցախի ժողովրդի համար, եւ նա նորընտիր իշխանություններին տված իր մանդատի միջոցով ցույց է տալիս իր մոտեցումները եւ դիրքորոշումը այդ հարցում։ Հայաստանը, կրկնում եմ, իր մասով կշարունակի պատասխանատվության իր մասնաբաժինը կրել այդ գործընթացում»,- հայտարարեց նախարարը։
Խոսելով ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքների մասին՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նկատեց, որ առաջնային նշանակություն ունեն խաղաղ գործընթացին առնչվող մարմինների արձագանքները։ Դրանք են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը։
«Սրա հետ կապված՝ կարեւոր նշանակություն ունեն Արցախի ժողովրդի՝ իր ապագան որոշելու եւ հասարակական կյանքը կազմակերպելու իրավունքին առնչվող հայտարարությունները։ Ինչ վերաբերում է այլ հակամարտություններում ներգրավված երկրների արձագանքներին եւ մոտեցումներին, ապա մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանը նպաստում է մարդու իրավունքների կայացմանը՝ անկախ տարածքների կարգավիճակից»,- ընդգծեց Մնացականյանը։
Հիշեցնենք, որ Ղարաբաղում ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է Արայիկ Հարությունյանը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...