Արցախում ավարտվեցին նախագահի երկրորդ փուլի ընտրությունները
Արցախի Հանրապետությունում ժամը 20:00-ին ավարտվեցին Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Փակվեցին 281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում: Քվեարկությունն ավարտված է:
Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103 637 ընտրող:
Հանրապետության նախագահի երկրորդ ընտրություններին մասնակցում է ս.թ. մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների առավելագույն կողմ ձայներ ստացած 2 թեկնածու:
Ընտրությունները դիտարկել և լուսաբանել են 450-ից ավելի տեղական և միջազգային դիտորդներ և ԶԼՄ 130 ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, եւ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...