Բակո Սահակյանը հաստատել է իր կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ
Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը վերահաստատել է իր կարծիքը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում Բակո Սահակյանը հայտարարել է, որ իր մոտեցումը չի փոխվել, եւ նոր մեկնաբանությունը չի փոխի նրա վերաբերմունքը:
«Կարծում եմ, որ բոլորս պետք է հաշվի առնենք գործընթացի առանձնահատկությունները եւ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծենք` դրա տրամաբանական ավարտի համար: Ավելի քան վստահ եմ, որ նախադրյալներ դրա համար կան: Դա կախված է նաև մեր սթափ մոտեցումից: Ես արդեն հայտնել եմ իմ տեսակետը»,- ասել է Բակո Սահակյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի նախագահը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ միասին, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի արտահայտած կարծիքը, որ նախկին նախագահի անօրինական ձերբակալությունը բացասաբար կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա, Բակո Սահակյանը նշեց, որ հայ եւ ռուս ժողովուրդներին բարեկամական եւ եղբայրական հարաբերություններ են ապում. «Վստահ եմ, որ դրանք կշարունակվեն, հատկապես` բոլորիս համար այս դժվարին ժամանակահատվածում: Կարծում եմ, որ պատասխանատու անձինք կանեն ամեն ինչ, որպեսզի բարեկամությունը խորանա եւ ավելի արդյունավետ լինի: Վստահ եմ, որ այդպես կլինի »:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...