Արցախում ընտրությունների երկրորդ փուլը չի հետաձգվի․ Ռուբեն Մելիքյանը պարզաբանում է
Արցախում արտակարգ իրավիճակը չի հանգեցնում ընտրությունների չեղարկման կամ հետաձգման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, որտեղ կա երկու իրարից տարբերվող ռեժիմ` ռազմական դրության իրավական եւ արտակարգ դրություն, Արցախում կա 3-ը: 3 առանձին ռեժիմ, այսինքն` բացի այս երկուսից նաեւ արտակարգ իրավիճակ: Ընդ որում, արտակարգ իրավիճակը չի հանգեցնում ընտրությունների կամ հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման: Ուզում եմ ընդգծել, որ սա միակ տարբերությունը չէ, նաեւ այլ տարբերություններ կան: Օրինակ նույն ռազմական դրության պարագայում ՀՀ-ն օրենսդրությունը շատ հստակ նախատեսում է, որ նույնպես ընտրություններ եւ հանրաքվե չի անցկացվում, բայց Արցախում այդպես չէ, ռազմական դրության պարագայում կարող են անցկացվել ընտրություններ եւ հանրաքվեներ: Այսինքն` Արցախի Հանրապետությունը իր առանձնահատկություններից ելնելով շատ ավելի սահմնափակ թվով իրավիճակներ է նախատեսում, երբ ընտրությունները կամ հանրաքվեն հետաձգվում է, եւ հիշենք մի բան, որ երբեք ՀՀ պատմության մեջ չի եղել, 1991 թվականի դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեն ուղղակի ռմբակոծության տակ է անցկացվել Ստեփանակերտում: Այսինքն այս պրակտիկան ուղղակի փորձի հիման վրա է ստեղծվել Արցախում: Այս իրավիճակում ընտրությունների երկրորդ փուլը չի հետաձգվի»,-ասաց նա:
Իրավապաշտպանը նաեւ ողջունեց Բակո Սահակյանի կողմից արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին որոշումը եւ հույս հայտնեց, որ այս ռեժիմի պայմաններում ավելի արդյունավետ կլինի պայքարը համավարակի դեմ:
Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին Ռուբեն Մելիքյանը նշեց, որ իրոք, բարդ դրություն է եւ դժվար է այս պահին որեւէ լուծում գտնել:
«Մի կողմից մենք ունենք վարակի տարածման հետ կապված ռիսկեր, մյուս կողմից մենք ունենք Սահմանդրական կարգի անխախտության, որովհետեւ Արցախում դեռեւս անցումային վիճակ է 2017 թվականի Սահմանադրությամբ, Բակո Սահակյանն էլ խորհրդարանի կողմից ընտրված է այս շրջանի համար եւ Արցախում դեռ չկա ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Ընտրությունները կարելի է որոշակի առումով կառավարել, իսկ տարբեր զանգվածային միջոցառումներ են տեղի ունենում,որոնք ավելի վտանգավոր են համավարակի տարածման հետ կապված»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել, որը կտեւի մինչեւ մայիսի 12-ը:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...