Ավելի լավ է միանգամից ասեք՝ ձեզ ֆինանսական աջակցություն չենք տրամադրելու
Կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար տնտեսվարողները պետք է դիմում ներկայացնել Ներդրումների աջակցման հիմնադրամ՝ էլեկտրոնային եղանակով (www.isc.am):
Մի կողմ թողնենք այն, որ փոքր ու միջին ձեռնարկատերերն արդեն դժգոհում են, որ կառավարության մշակած այս աջակցման ծրագրերից իրենք, չգիտես ինչու, չեն կարողանում օգտվել կամ լիարժեք օգտվել, էլի մեծ շրջանառոթյուն ունեցողներն են շահած դուրս գալիս։ Բայց եթե նույնիսկ կարող են օգտվել աջակցությունից, ինչպե՞ս ներկայացնել դիմում էլեկտրոնային եղանակով այնպես, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Այս հարցում էկոնոմիկայի նախարարությունը հումանիստական քայլի է գնացել՝ պատրաստել է մի տեսահոլովակ, որով փորձում են գնել տնտեսվարողին՝ հեշտությամբ լրացնել դիմումը։
էկոնոմիկայի նախարարի խոսնակ Աննա Օհանյանն իր ձայնով քայլ առ քայլ ներկայացնում է՝ ուր մտնել, որ կոճակը սեղմել, հետո ինչ լրացնել, հետո ուր գնալ, դրանից հետո վերադառնալ և ինչ ներբեռնել, հետո նույն բանը մի հատ էլ հետ գնալ ուրիշ տեղ վերբեռնել, հետո սա լրացնել, հետո նա լրացնել, հետո նորից ներբեռնել, հետո հարցում անել, տեղեկանք ստանալ, լրացնել տեղեկանքը, ներբեռնել, վերբեռնել, լրացնել բոլոր հնարավոր տվյալները, որ կարող է ունենալ տվյալ տնտեսվարողը երբևէ, ու այսպես ավելի քան 20 կետ։
Եվ անգամ նախարարի խոսնակի հաճելի ձայնը չի տրամադրում, որ տրամադրվես և լրացնես հայտը, քանզի ամեն ինչ այնքան խրթին է, որ քիչ է մնում դու գումար փոխանցես նախարարությանը՝ միայն թե այս հայտը չլրացնես։ Տպավորություն է, որ հատուկ են ամեն ինչ այսքան բարդ ու խրթին սարքել, որ ոչ մի տնտեսվարողի մոտ ցանկություն չառաջանա այս հայտը լրացնել։ Թերևս կարելի էր մի քիչ ավելի պարզ գործիքներ մտածել աջակցության, որ և՛ ավելի հստակ լիներ աջակցություն ստացողների ցանկը, և՛ պոտենցիալ շահառուները հաճույքով դիմեին և հեշտությամբ ստանային աջակցությունը, ոչ թե անցնեին «Գողգոթայի ճանապարհով»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին