Կարգին Հայկոյի արկածները Երեւանի քաղաքապետարանում
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին գործող իշխանությունները Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ակտիվ մասնակցությամբ Ազատության հրապարակն «ազատում» սրճարաններից, հայտարարում, թե վերականգնելու են կանաչ տարածքները:
Թե ինչ եղավ հետո, տեսան բոլորը: Սրճարանները, բացի մեկուկեսից, մնացին իրենց տեղում, բայց հիմա խոսքը Ազատության հրապարակի սրճարանների մասին չէ, այլ քաղաքապետարանի էության:
Սրճարաններ ապամոնտաժող քաղաքային իշխանությունները չեն նկատե՞լ, թե նկատել եւ հավանել են, որ Օղակաձեւ զբոսայգում, կանաչ տարածքի տեղում նոր հսկա սրճարան է կառուցվում: Արդեն տեղադրված են երկաթյա կոնստրուկցիաները, արդեն պարզ է, որ այն ծառերի տակ դրված սեղաններ եւ աթոռներ չեն լինելու այլ հսկա մի կառույց:
Մարդկանց ասում են մնացեք տանը, իսկ Երեւանը կորցնում է հերթական կանաչ տարածքը:

Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...