Հանուն Արցախի անվտանգության և արդարության. Վիտալի Բալասանյանը քվեարկեց
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն այսօր՝ մարտի 31–ին Արվախի խորհրդարանի և նախագահի ընտրությանը գնացել էր ընտանիքի հետ եւ քվեարկել է հանուն Արցախի անվտանգության եւ արդարության։ Այս մասին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանը։
Հարցին՝ արդյոք վստահված անձանցից որեւէ բողոք լսե՞լ է ընտրությունների ընթացքի վերաբերյալ, Բալասանյանն ասաց, որ այս պահին որեւէ բողոք ինքը չի լսել. «Այս պահի դրությամբ՝ ոչ։ Մեր շտաբն աշխատում է, բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք։ Գուցե շտաբն այս պահի դրությամբ արձանագրել է, դեռեւս ես տեղյակ չեմ»։
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում իր կողմից բարձրաձայնած այն մտահոգություններին, որ ընտրակաշառք բաժանելու փորձեր են արվում, Բալասանյանը հաստատեց, որ եղել են այդպիսի դեպքեր.
«Եղել են այդպիսիք, բարեգործության նպատակներով։ Եղել են, ահազանգել ենք, դիմել ենք համապատասխան մարմիններին, Հանրապետության նախագահին ենք դիմել։ Հանրապետության նախագահից արձագանք չեմ տեսել, սակայն որքանով տեղյակ եմ, Հանրապետության նախագահը հրահանգներ է տվել պատկան մարմիններին, որ թույլ չտան շարունակել։ Մեզ մոտ ամեն ինչ արձանագրված է, երբ ժամանակը գա, մենք դա կբարձրաձայնենք»։
Անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ համավարակով պայմանավորված Արցախում եւս պետք է արտակարգ դրություն մտցվեր, եւ, որ ընտրությունները պետք է հետաձգվեին, Բալասանյանն ասաց, որ այդ մասին ահազանգել են դեռեւս մարտի 15-ին, երբ ՀՀ-ում արտակարգ դրություն մտցվեց։
«Քանի որ մենք գտնվում ենք մեկ տարածքում, չկան պետական սահմաններ, հսկողությունը չեն կարող անել այնպես, ինչպես ճանաչված պետությունները, այդ պատճառով յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ինձ համար շատ կարեւոր է, քան այն, որ ես նախագահ ընտրվեմ։ Մեր ժողովուրդը միշտ ակտիվ ու պաշտպանված է եղել, եւ մեր Կառավարությունն էլ համապատասխան միջոցներ է ձեռնարկել ԿԸՀ-ի հետ համատեղ։ Տեսնում ենք, որ բոլորը ակտիվ են, բոլորն էլ ունեն մտահոգություն»։
Բալասանյանը պատմեց, որ իր քարոզարշավի 30 օրերի ընթացքում հանդիպումներ ունենալով արցախցիների հետ, հասկացել է, որ Արցախի ժողովրդի գլխավոր մտահոգությունը երկրի անվտանգության հարցն է։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...