Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը Հեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. Ալիև Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքը Գրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ Թրամփ Ոչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը. Կալաս Ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար Իսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվել Կարիբյան ծովում ձերբակալել են «Sagitta» լցանավը ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը

Էմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումըՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկերՈչ մի երկիր իրավունք չունի զավթել այլ երկրի տարածքը. ԿալասԸնկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել էՀռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնիցՎերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համարԼարիսա Դոլինայի նոր սկանդալը. Երգչուհին ապօրինի գույք է տնօրինում ՔՊ-ում մրցավազք է սկսվել. կուսակցականները պայքարելու են լավ «դիրքերում» լինելու համարԿանադան պատրաստվում է պարտիզանական պատերազմի՝ ԱՄՆ-ի դեմԻսպանիայում գնացքի վթարի երկրորդ դեպքն է գրանցվելԿարիբյան ծովում ձերբակալել են «Sagitta» լցանավըԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններինՍպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումըԹրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտիՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀրդեհ ավտոտեխսպասարկման կետումՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակըԷրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետԱՄՆ թշնամին ՆԱՏՕ-ն է, այլ ոչ թե Ռուսաստանը․ Թրամփի գրառումըՉեռնոբիլի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարմանՎաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակն ինքը պիտի ստանար իր դադարեցրած «յուրաքանչյուր պատերազմի» համարԵվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցելԵվրոպան կարող է համաձայնվել հրաժարվել Գրենլանդիայից՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համարՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկըՈ՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել ՓաշինյանըԱդրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆՄիացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի վավերացումը կասեցվել է Թրամփի ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվելԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 7 մարզերումԵս նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ ԻրանինՀայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթաց կսկսե՞նTRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. ԱլիևԴատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա «ոչ դատավորների» թիվըՈվ ում հետ կմասնակցի 2026 թվականի ընտրություններինԵվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող վարկի հրատապ քննարկմանըԱրամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունըԹրամփը հայտարարել է, որ ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգականԳրենլանդիան պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ ՆահանգներինԻրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնիԱվարտվեց շախմատի Հայաստանի առաջնությունների նախավերջին խաղափուլըՄենք պետք է ընդհանուր լեզու գտնենք միմյանց հետ և միասին շատ բան անենք. ՎուչիչՄի շարք պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու
Բիզնես

80.000 ՓՄՁ-ից 3000-ը կկարողանա օգտվել այդ փաթեթներից, մնացածն ի՞նչ են անելու

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարությունն այսօր ընդունեց սոցիալական միջոցառումների 3 ծրագիր, և հանրագումարում այս պահի դրությամբ ունենք ընդունված 8 աջակցման ծրագիր:

Մասնավորապես, այսօր ընդունված միջոցառումներից 1-ինով գործադիրը նվազագույն աշխատավարձի չափով միանվագ նպաստ կհատկացնի ՀՀ այն քաղաքացիներին, որոնք մասնավոր հատվածում աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ, ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ այս սոցիալական փաթեթն ընդամենը մեկ ամսով կլուծի այդ հատվածի աշխատողների կարիքները:

«Եթե հեռահար պայմաններում գործատուն չի կարողանում ապահովել աշխատանք, իսկ մենք պնդում ենք, որ, չնայած դրան, մեկ է՝ պետք է աշխատողներին վճարի նվազագույն աշխատավարձ, ապա այդ պնդումը սխալ է, որովհետև հարց է առաջանում՝ որտեղի՞ց գործատուն այդ գումարը հատկացնի, եթե արտադրանք չի տվել: Հիմա, եթե պետությունն իր վրա է վեցնում այդ սեկտորի աշխատավարձերը վճարելու պարտավորությունը, ճիշտ քայլ է անում: Ստացվում է՝ ինքն այս հարցում բեռը չի թողնում միայն գործատուի վրա: Եթե արտակարգ դրության ռեժիմը շարունակվի ևս մեկ ամսով, ապա այդ դեպքում ևս պետությունն իր այս քայլը պետք է կրկնի նաև հաջորդ ամիս՝ բեռը դարձյալ վերցնելով իր վրա»,- ասաց Մակարյանը:

Խոսելով այսօր ընդունված 2-րդ փաթեթի մասին, որով միանվագ 100 հազար դրամ նպաստ կստանան այն հղի կանայք, որոնց ամուսինները մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից, Մակարյանն ասաց.

«Սա ևս կարևոր փաթեթ է՝ ուղղված հղիներին: Այս փաթեթն ունի իր տնտեսական կողմը. այդ գումարները, որոնք տրվում են նպաստի տեսքով, ետ կհոսեն դեպի տնտեսություն՝ առաջացնելով ակտիվություն: Հղի կանանց համար ընդունված այս նախագիծը ողջունելի է, թեև պետք է նշեմ, որ այս ծրագրի շահառուներ պետք է դառնային նաև այն հղի կանայք, որոնց ամուսինները մահացել են»:

Ինչ վերաբերում է երրորդ նախագծով նախատեսված՝ հյուրանոցային բիզնեսում, զբոսաշրջության, մանրածախ առևտրի ոլորտներում, վարսավիրանոցներում, հագուստի, կոշիկի, կենցաղային տեխնիկայի խանութներում աշխատող և արտակարգ դրությամբ պայմանավորված աշխատանքը կորցրած քաղաքացիներին տրվելիք 68 000-ից մինչև 138 հազար դրամի նպաստին, ապա այս որոշումը, ըստ Մակարյանի, պատասխան է այն բարձրացված մտահոգությունների, որոնք վերջին օրերին հնչում էին, քանի որ հստակ էր, որ հենց այս հատվածի աշխատակիցներն են ամենաշատը տուժել արտակարգ դրության պատճառով:

«Այս միանվագ նպաստը բերելու է շուկաներում շատ կարճ և ժամանակավոր ակտիվության, սակայն պետք է նշեմ, որ մենք Կառավարությանն առաջարկել էինք այլ բաներ: Առաջարկել էինք կա՛մ դրամաշնորհ հատկացնել փոքր և միջին բիզնեսներին, կա՛մ նրանց ազատել հարկային, վարկային և վարչական տույժ և տուգանքներից: Մեր այս առաջարկները Կառավարությունը չի ընդունել: Առաջարկել ենք նաև վճարումների հարցով պայմանավորվածություն ձեռք բերել ՀԷՑ-ի և «Վեոլիա ջրի» հետ, որ կա՛մ պետությունը վճարի բիզնեսի և քաղաքացիների համար՝ պայմանով, որ հետագայում ընկերությունները և քաղաքացին մեկ-երկու ամիս հետո վճարեն, և Կառավարությունն իր վճարած գումարները ետ ստանա:

Այս առաջարկը ևս չի ընդունվել: Նշեմ նաև մեկ այլ շատ կարևոր առաջարկի մասին՝ առաջարկել ենք 2020 թվականով նախատեսված Գնումների ծավալը մեծ մասով իրականացնել մոտակա ամիսներին, որպեսզի դա գեներացնի բիզնեսը՝ իհարկե՝ ուղղորդելով դեպի տեղական արտադրություն: Պետությունը կարող է արագ տեմպերով գնումների ծավալը 2-3 անգամ ավելացնել, կամ 2020 թվականի գնումների ծավալը մեծացնել՝ բիզնեսը խթանելու համար։ Սա ստեղծված իրավիճակում շատ կարևոր լուծում է»,- ասաց Մակարյանը:

Հայաստանի գործատուների միության նախագահը նաև առանձնացրեց այն քաղաքացիներին, փոքր և միջին ձեռնարկատերերին, որոնք չեն կարող օգտվել Կառավարության ընդունած աջակցման փաթեթներից:

«Օրինակ՝ նախորդ փաթեթներով սուբսիդավորվող, անտոկոս վարկեր են տալիս այն ՓՄՁ-ներին, որոնք հարկային և վարկային լավ պատմություն ունեն: Հարգելի Կառավարություն, իսկ ի՞նչ անեն այն ՓՄՁ-ները, որոնք այդպիսի վարկային և հարկային պատմություն չունեն:

Ստացվում է ՝ տասնյակ-հազարավոր ՓՄՁ-ների այս վարկերը հասանելի չեն դառնալու, որովհետև ֆիլտրման շատ խիստ մեխանիզմներ են դրել: Շատ փոքր թիվ են կազմում այն ՓՄՁ-ները, որոնք կարող են համապատասխանել հարկային և վարկային լավ պատմություն ունենալու պահանջին: Ընդամենը 3000 ՓՄՁ կկարողանա այդ աջակցությունները ստանալ, իսկ անտոկոս վարկեր կկարողանա ստանալ, ասենք, մի քանի հարյուր ընկերություն, իսկ Հայաստանում կա 80 հազար փոքր և միջին ձեռնարկատեր. բա հիմա այդ մարդիկ ի՞նչ են անելու և ինչպե՞ս են ապահովելու իրենց գործունեությունը»,- ասաց Մակարյանը:

Նրա փոխանցմամբ՝ լուրջ խնդիրներ են առաջացել նաև մեր այն հայրենակիցների համար, որոնք աշխատանքային միգրանտներ են և հիմա չեն կարողանում մեկնել ՀՀ-ից:

«Հիմա այդ մարդկանց ինչո՞վ է զբաղեցնելու պետությունը, սա պետական խնդիր է և պետության անելիքը: Ես առաջարկում եմ շինարարական մեծ ծրագրերի գեներացիա, որովհետև այդ մարդկանց 70 տոկոսը Ռուսաստանում աշխատում է շինարարության մեջ»,- ասաց նա:

168.am