Ինչո՞ւ եք խաբում հանրությանը. Հայկ Խանումյանը` Արայիկ Հարությունյանին
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը թեկնածուներից Արայիկ Հարությունյանին մեղադրեց հանրությանը խաբելու համար: Մարտի 29-ին տեղի ունեցած բանավեճի ժամանակ նա հարց ուղղեց Հարությունյանին:
«Վերջերս պարոն Հարությունյանը իր հարցազրույցում նշել է, որ պետական աջակցություն չի տրամադրվել հէկեր կառուցելու համար: Խնդրեմ, Արցախի ներդրումային հիմնադրամի տեղեկանքն առ այն, որ միլիոնավոր դրամների փոխառություններ հատկացվել են հէկ-եր կառուցելու համար եւ միլիարդավոր դրամների վարկեր են սուբսիդավորվել հէկ-եր կառուցելու համար, ինչո՞ւ եք խաբում հանրությանը»,- հարցրեց նա:
Արայիկ Հարությունյանը արձագանքեց՝ ասելով, որ ինքը չի խաբել հանրությանը:
«Հէկ-եր կառուցելու համար այսօր պորտֆելում Կառավարության կողմից սուբսիդավորվող մի լումա չկա: Հէկ-եր կառուցող մեր ընկերություններին տրամադրվել է ժամանակավորապես աջակցության ծրագրի շրջանակներում շինարարություն իրականացնելու համար, այսինքն` դա չի եղել երկարաժամկետ: Ի դեպ, նշեմ, այդ նույն հէկ-երի շինարարության ընթացքում կառավարությունը ստացել է բավականին մեծ հարկային մուտքեր, այսինքն` ցանկացած հէկ-ի շինարարության ընթացքում մենք ստանում ենք հարկեր եւ դրանք ավելի շատ են եղել, քան աջակցության չափը»,-ասաց նա:
Խանումյանն էլ քննադատեց, թե ինչու են պետական միջոցներն ուղղվում մի ոլորտի, որը գերշահութաբեր է, եւ որը միշտ ներդրումներ ունենում է:
Թեկնածուներից Վիտալի Բալասյանի հարցին՝ թե ինչ աշխատանք է կատարել Հարությունյանը քաղպաշտպանության շտաբի պետ եղած տարիներին, վերջինը պատասխանեց. «Վերջին 10 տարիների ընթացքում մեր քայլերից մեկը եղել է, որ բոլոր նոր կառուցված շենքերի մեջ մեկ երկուսը կարող է լինի, որ առանց թաքստոց է եղել։ Մյուս ամենակարեւորը պարենային անվտանգությամբ եւ ընդհանուր առմամբ, թիկունքի մատակարարման աշխատանքներով էինք զբաղված»,- ասաց նա։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...