Մենք ամեն րոպե մեր մտորումներում ունենք Արցախում ընտրությունները հետաձգելու թեման. Աշոտ Ղուլյան
Մենք ամեն րոպե մեր մտորումներում ունենք Արցախում ընտրությունները հետաձգելու թեման։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը։
«Մենք տարբեր ձեւաչափերով քննարկում ենք։ Նաեւ Արցախի իշխանությունների կողմից շատ օպերատիվ քննարկումներ են տեղի ունենում, ստեղծշված է միջգերատեսչական հանձնաժողով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Մենք այս հարցում պետք է փորձենք առաջնորդվել առողջ դատողությամբ։ Իշխանությունները ոչ պակաս մտահոգված են այս իրավիճակով, որ ունենք։ Սակայն գոնե այս պահի դրությամբ, մենք չունենք այնպիսի դեպքեր, որոնք խոսում են Արցախում այդ համավարակի տարածման արագության։ Իհարկե, դա չի կարող լինել երաշխիք, որ առաջիկա օրերին։ Եթե որեւէ լրացուցիչ սպառնալիք ավելանա եղածին, անպայման իշխանություններն արձագանքելու են նաեւ գալիք ընտրությունների հետ կապված»,-հայտարարեց Ղուլյանը՝ հավելելով, որ հիմա իրենք սպասողական վիճակում են։
Ղուլյանը անդրադարձավ նաեւ Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորությանը՝ նշելով, որ Արցախի Սահմանադրության մեջ կա նման կետ, որը թույլ է տալիս արտակարգ իրավիճակ հայտարարել բնական եւ ոչ բնական աղետների, այդ թվում համաճարակների դեպքում, սակայն այդ դեպքում ընտրություններն, այնուամենայնիվ տեղի են ունենում։ «Այստեղ իհարկե որոշակի իրավական անհամաձայնություններ կան։ Մենք այս հարցին դեռ անդրադառնալու ենք։
Ընտրությունների հետաձգման պարագայում ունենալու ենք 30 օրով հետաձգում, դրանից հետո եթե անհրաժեշտ լինի, եւս 30 օրով հետաձգում, որից հետո միայն 50 օր հետո կարող են տեղի ունենալ ընտրությունները։ Իսկ դա նշանակում է, որ այս սցենարի պարագայում ընտրությունները կարող են լինել ավելի քան 80 օր հետո։ Իսկ դա արդեն անցնում է այն սահմանը, որով արդեն լրանում է գործող ԱԺ-ի լիազորությունները»։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...