Brent տեսակի նավթը թանկացել է ավելի քան 3 տոկոսով
Brent տեսակի նավթը չորեքշաբթի թանկացել է ավելի քան 3 տոկոսով, գրում է ria.ru-ն։
Երևանյան ժամանակով ժամը 6.06-ի դրությամբ՝ Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 3.72 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի համար 28.16 դոլարի: WTI տեսակի նավթն ավելի վաղ թանկացել է 5 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի համար 25,21 դոլարի:
Երկրորդ օրն անընդմեջ նավթի շուկան վերականգնվում է՝ 11%-ով անկումից հետո։ Ընդ որում՝ վերլուծաբանները շարունակում են մտավախություն հայտնել կորոնավիրուսի հետևանքով հումքի պահանջարկի առնչությամբ։
Նավթի գները սկսել են նվազել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, այն հարված է հասցրել նավթի համաշխարհային պահանջարկին: Գներն անկում գրանցեցին ՕՊԵԿ + գործարքի ձախողումից հետո, երբ Ռուսաստանը չընդունեց առաջարկվող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան ու գործընկերները հրաժարվեցին երկարաձգել նավթի արդյունահանման մակարդակի կրճատումը:
Արդյունքում ապրիլի 1-ից համաձայնության մասնակից կողմերը ազատվում են նավթի արդյունահանման որևէ պարտավորություններից և ծրագրում են բարձրացնել արդյունահանման մակարդակը: Ամենածայրահեղը արձագանքել է հենց Սաուդյան Արաբիան, որը խոստացել է նավթի մատակարարումն ավելացնել մեկ օրում 3 միլիոն բարելով, ինչպես նաև ռեկորդային զեղչ է խոստացել վերջին տասնամյակների համար: Այսպիսով՝ թագավորությունը մտադիր է ավելացնել իր բաժինը շուկայում և դուրս թողնել մրցակիցներին`առաջին հերթին Ռուսաստանին:
Նշենք, որ վերջին երկու շաբաթների ընթացքում նավթի գինն ընկել է գրեթե երկու անգամ:
Վերլուծաբանները կարծում են, որ գնային պատերազմը կարող է հանգեցնել պահեստների լցմանը և նույնիսկ հումքի արժեքի անկմանը մի քանի ամսվա ընթացքում: Այս ամենի ֆոնին ամերիկացի 13 սենատորներ Սաուդյան Արաբիային խնդրել են ազդել նավթի գների վրա՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում երկու երկրների հարաբերությունները կտուժեն:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փա...
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...