Թուրքիան Քատար կուղարկի ոչ միայն զորք նաև ռազմական ինքնաթիռներ և նավեր
Քատարի տարածքում կտեղակայվեն ոչ միայն թուրքական ցամաքային ուժերի ստորաբաժանումները, այլև Թուրքիայի ռազմածովային և օդային ուժերը: Այդ մասին հայտնում է թուրքական «Diken » պարբերականը՝ հղում անելով «Hürriyet »-ին:
Աղբյուրը նշում է, որ 2015թ. թուրք-Քատարյան ռազմական պայմանագրով՝ Դոհայի ռազմաբազայում թուրք մասնագետները միայն պետք է վերապատրաստեին Քատարի ժանդարմերիայի ներկայացուցիչներին, այնուամենայնիվ, պաշտոնական Դոհայի շուրջ ստեղծված լարված իրավիճակում թուրքական ռազմական ինքնաթիռների և նավերի ներկայությունը անհրաժեշտություն է:
Նշվում է, որ նախնականորեն Քատար կուղարկվի 90 թուրք զինվոր, իսկ առաջիկա երկու ամիսներին ծրագրվում է ուղարկել 200-250 զինվոր: Թուրք զինվորների և օդային ուժերի տեղակայման հետ կապված առաջիկա օրերին Կատար է մեկնելու թուրքական հատուկ պատվիրակություն՝ տեղանքում համապատասխան ոսումնասիրություններ կատարելու համար: Ավելի ուշ նպատակ է դրվելու մեծացնել թուրք զինվորների թվաքանակը:
Թուրքիայի կառավարության առաջարկով խորհրդարանի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման է դրվել Քատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու մասին 2015թ. կնքված համաձայնագիրը: Վերջինս խորհրդարանի կողմից ընդունվել է, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ այն վավերացրել է:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Եմենը և Լիբիան խզել են Քատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով «տարածաշրջանն ապակայունացնելու» մեջ։ Քատարի հետ կապերը խզել են նաև Մալդիվյան կղզիները։ Վերջինիս օգնելու պատրաստակամություն են հայտնել Թուրքիան և Իրանը:
ԱՄԷ մի պաշտոնյա էլ, որի անունը չի հրապարակվում, հայտարարել էր, որ Քատարը, լինելով արաբական երկիր, ռազմական օգնություն է խնդրում ոչ արաբական (Թուրքիա և Իրան) երկրներից: Այդ ամենը նա որակել է որպես «ողբերգական և զավեշտալի» քայլ:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին