Գազի ներմուծումը նվազել է գրեթե 24 տոկոսով
Կրկին տխուր վիճակագրություն։ ԱՎԾ-ն հրապարակել է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների թվերը, որոնց համաձայն էլեկտրաէներգիայի արտադրությունը 2016-ին նվազել է 6,2 տոկոսով։ Իհարկե, կարող էինք ենթադրել, որ մեր ժողովուրդը սկսել է էներգախնայող տեխնոլոգիաներ կիրառել, ինչի արդյուքում էլ ավելի քիչ էլեկտրաէներգիա է սպառում, և արտադրությունն այդ պատճառով է նվազել։ Բայց ինչ-որ հավատս չի գալիս։
Ընդհանրապես, լավ կլիներ, արդեն վաղուց ժամանակն է, որ ԱՎԾ-ն սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնի, ներկայացնի այս տխուր թվերի բացատրությունը։ Անցած տարի ունեցել ենք նաև արտագաղթի տեմպերի աճ, Հայաստանից անվերադարձ հեռացել է ավելի քան 54 հազար մադր։ Ինձ, օրինակ, հետաքրքիր է, ովքեր են այդ մարդիկ․ ուսանողներ, մասնագետներ, պարզապես խոպանչիներ, քանի տոկոսն է նրանց մեջ երեխաներ, ընտանիքներ։ Բա չիմանա՞նք։ Մենք հլը հեչ, բա մեր կառարվարությունը չիմանա՞ դա։
Անցած տարի գրեթե 24 տոկոսով նվազել է նաև գազի ներմուծումը։ Կրկին, նույն հարցն է առաջանում․ հայերն ավելի խնայողաբա՞ր են սկսել գազ օգտագործել, թե՞ ձեռնարկություններ են փակվել, սպառողների քանակն է նվազել։ Հարցեր, առանց որոնց պատասխանելու հնարավոր չէ կառավարության արդյունավետ աշխատանք։
Եվ այսպիսի հարցերը շատ շատ են։ Օրինակ, մեր կառավարությունը գիտի, ինչի՞ վրա են մեր քաղաքացիները ծախսում իրենց եկամուտները, գիտի՞ այդ ծախսերի կառուցվածքը։ Խիստ կասկածում եմ։ ԱՎԾ-ն էլ զբաղված է զուտ թվաբանությամբ․ գումարում-հանում են անում, մեզ էլ դատարկ և անբովանդակ թվեր ներկայացնում։ Սա շատ անլուրջ մոտեցում է։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...