Թուրքական լոլիկի պատճառով Ռուսաստանի ու Թուրքիայի բարեկամությունը մռայլվում է
Չնայած անցյալում հարաբերությունների տատանումներին, Անկարայի ու Մոսկվայի միջեւ փոխհամաձայնությունը հիմա լավագույն վիճակում է։ Մնացել է մեկ մութ կետ՝ թուրքական լոլիկները շարունակում են մնալ արգելքի տակ, գրում է Le Monde–ն։
Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները դեռ երբեք այսքան ներդաշնակ չէին եղել։ Մոռացվել է 2015-ի նոյեմբերին թուրքերի կողմից խոցված ռուսական ռմբակոծիչը, ներվել է Անկարայում ռուս դեսպանի սպանությունը ՝ 2016-ի դեկտեմբերին, երկու հարեւան երկրների միջեւ սկսվել են բազմակողմանի դաշինքի ժամանակները՝ էներգետիկ, տնտեսական, ռազմավարական, ասվում է հոդվածում։
«Նկրտումները երկինք են հասնում։ Վլադիմիր Պուտինը, որը ցանկանում է քանդել ՆԱՏՕ-ն, ի դեմս Թուրքիայի տեսնում է իդեալական կերպար՝ իր աշխարհքաղաքական շահերի ասպարեզում։ Թուրքիայի նախագահ Ռեջաեփ Թայիփ Էրդողանը հիշում է այն մասին, որ Կրեմլի ղեկավարն առաջիններից է շնորհավորել իրեն 2016-ի հուլիսի 15-ին ապստամբների նկատմամբ հաղթանակի կապակցությամբ», գրում է հեղինակը։
«Ըստ Եվրոպայի ու Ասիայի միջեւ երրորդ աշխարհքաղաքական տարածքի ստեղծման հայեցակարգի մասին առասպելի, որը պատկերավոր ներկայացնում է «եվրասիականության» ջատագով Ալեքսանդր Դուգինը՝ Էրդողանը պարտական է ռուսական արտաքին հետախուզության ծառայություններին, որոնք իրենց թուրք գործընկերներին նախազգուշացրել էին պետհեղաշրջման անմիջական սպառնալիքի մասին»,- ասվում է հոդվածում։
«Ներդաշնակությունը կատարյալ կլիներ, եթե չլիներ մեկ մանրուք։ 2015-ի աշնանը Պուտինը չեղարկել է Թուրքիայի դեմ առեւտրային պատժամիջոցների մեծ մասը, բացի նրանցից, որոնք վերաբերում են թուրքական լոլիկին՝ այն շարունակում է մնալ արգելքի տակ։ Դա ուժեղ հարված է թուրք արտադրողներին, որոնք մինչեւ 2015 թ․ ռուսական շուկա լոլիկ արտահանելով հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտներ էին ստանոմ»,- մեկնաբանում է հոդվածագիրը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին